ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունվարի 1994 թվականի N 33
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կառուցվածքը, համաձայն հավելվածի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության աշխատողների թվաքանակը` 272 միավոր:
3. Ուժը կորցրած ճանաչել`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կառուցվածքի մասին» N 85 որոշման 6-րդ կետը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կառուցվածքում տասնմեկերորդ վարչություն ստեղծելու մասին» N 346 որոշումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ կառավարության 1994 թ.
հունվարի 18-ի N 33 որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Տնտեսագիտական վարչություն
Կադրերի և պետական կառուցվածքների վարչություն
Տարածքային կառավարման վարչություն
Սոցիալական քաղաքականության վարչություն
Իրավաբանական վարչություն
Արտաքին կապերի վարչություն
Տասներորդ վարչություն
Վերահսկողության վարչություն
Տնտեսության օպերատիվ կառավարման վարչություն
Քաղաքաշինության և աղետի գոտու հարցերի վարչություն
Պարենի վարչություն
Տնտեսական վարչություն
Վարչապետի աշխատակազմ
Փոխվարչապետի, պետական նախարարների աշխատակազմեր
Մամուլի ծառայություն
Ընդհանուր բաժին
Արձանագրային բաժին
Առաջին բաժին
Քաղաքացիների նամակների և ընդունելության բաժին
Հաշվապահական հաշվառման և հաշվետվության բաժին
Տեղեկատվության մշակման բաժին
ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի աշխատանքային խումբ
Արխիվ
Գրադարան
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ