Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1994-01-18-ից մինչև 1994-08-03։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1994-08-03Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հունվարի 1994 թվականի N 33

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կառուցվածքը, համաձայն հավելվածի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության աշխատողների թվաքանակը` 272 միավոր:

3. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կառուցվածքի մասին» N 85 որոշման 6-րդ կետը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կառուցվածքում տասնմեկերորդ վարչություն ստեղծելու մասին» N 346 որոշումը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ կառավարության 1994 թ.

հունվարի 18-ի N 33 որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Տնտեսագիտական վարչություն

Կադրերի և պետական կառուցվածքների վարչություն

Տարածքային կառավարման վարչություն

Սոցիալական քաղաքականության վարչություն

Իրավաբանական վարչություն

Արտաքին կապերի վարչություն

Տասներորդ վարչություն

Վերահսկողության վարչություն

Տնտեսության օպերատիվ կառավարման վարչություն

Քաղաքաշինության և աղետի գոտու հարցերի վարչություն

Պարենի վարչություն

Տնտեսական վարչություն

Վարչապետի աշխատակազմ

Փոխվարչապետի, պետական նախարարների աշխատակազմեր

Մամուլի ծառայություն

Ընդհանուր բաժին

Արձանագրային բաժին

Առաջին բաժին

Քաղաքացիների նամակների և ընդունելության բաժին

Հաշվապահական հաշվառման և հաշվետվության բաժին

Տեղեկատվության մշակման բաժին

ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի աշխատանքային խումբ

Արխիվ

Գրադարան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։