Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 229-Ն ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 10-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2009-10-11-ից մինչև 2013-12-12։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2013-12-12Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 սեպտեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 11409314

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

13 օգոստոսի 2009 թ.

ք. Երևան N 74-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 229-Ն ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 10-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի (այսուհետև` աշխատակազմ) հաշվեկշռում գտնվող գույքը հանձնելու և պետական գույքը աշխատակազմի հաշվեկշիռ ընդունելու գործընթացը կանոնակարգելու նպատակով՝

Հրամայում եմ`

1. Աշխատակազմի հաշվեկշռում գտնվող գույքը հանձնելու և պետական գույքը աշխատակազմի հաշվեկշիռ ընդունելու գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հրամանով ստեղծվում է գույքի հանձնման-ընդունման հանձնաժողով (այսուհետև` հանձնաժողով):

2. Հանձնաժողովին`

1) գույքը աշխատակազմի հաշվեկշիռ հանձնելու մասին համապատասխան հանձնարարականի առկայության դեպքում աշխատակազմի հաշվեկշռում արտացոլելու նպատակով համապատասխան միջոցներ ձեռնարկել այն մեկամսյա ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը (աշխատակազմին գույքը հանձնելու մասին համապատասխան հիմքերի պատճենը, գույքի հանձնման-ընդունման ակտը` համաձայն սույն հրամանի 1-ին և 2-րդ հավելվածների, եթե գույք հանձնողն անհայտ է, կամ եթե գույք հանձնողը հրաժարվում է իրականացնել վերջինիս հանձնումը, կամ եթե այլ պատճառներով հնարավոր չէ իրականացնել գույքի հանձնումը, ապա Հանձնաժողովի կողմից կազմված գույքի միակողմանի ընդունման ակտը համաձայն սույն հրամանի 3-րդ և 4-րդ հավելվածների, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի առկայության դեպքում` բնօրինակը) ձեռք բերելու և աշխատակազմի հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչությանը տրամադրելու ուղղությամբ,

2) գույքի մասնավորեցման կամ օտարման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի համապատասխան հանձնարարականով 15 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` կազմելով գույքի հանձնման-ընդունման ակտ` համաձայն սույն հրամանի 5-րդ և 6-րդ հավելվածների,

3) հանձնաժողովի կողմից արդեն իսկ հաստատված ակտերում փոփոխություններ կատարելու դեպքում` համապատասխան փոփոխությունը ներկայացնել արձանագրության (քաղվածք) տեսքով,

4) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում պետական մասնակցության նվազեցման ճանապարհով ակտիվների կազմից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա առանձնացվող և աշխատակազմին հանձնվող գույքի հանձնման-ընդունման ընթացքում (դեպքում) կազմակերպության ղեկավարությունից պահանջել գրավոր հավաստում նշված գործառույթի արդյունքում առաջացող ավելացված արժեքի հարկի գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված վճարման կարգի մասին տեղյակ լինելու վերաբերյալ,

5) հանձնման-ընդունման աշխատանքների հետ կապված գործուղումների անհրաժեշտություն առաջանալու դեպքում եռօրյա ժամկետում նախապատրաստել և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի ստորագրմանը ներկայացնել համապատասխան հրամանի նախագիծ:

3. Սահմանել, որ.

1) գույքի հաշվեկշռային արժեքի բացակայության դեպքում գնահատող կազմակերպության (անկախ գնահատողի) կողմից ներկայացված գնահատման եզրակացությամբ (հաշվետվությամբ) նշված արժեքը ներառվում է գույքի հանձնման-ընդունման ակտում (գույքի միակողմանի ընդունման ակտում) որպես գույքի հաշվեկշռային արժեք:

4. Հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչության պետին.

1) անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի բացակայության դեպքում (անավարտ շինարարության դեպքում` համապատասխան տեղեկանքը)` միջոցներ ձեռնարկել գույքի սեփականության վկայական (անավարտ շինարարության դեպքում` համապատասխան տեղեկանք) ստանալու ուղղությամբ,

2) համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում գույքը հաշվառել աշխատակազմի հաշվեկշռում:

5. Եթե անշարժ գույքի ընդունման պահին բացակայում է անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը, ապա հանձնաժողովը համապատասխան նշում է կատարում հանձնման-ընդունման ակտում` համաձայն որի հանձնման-ընդունման ակտում նշված անշարժ գույքի մակերեսի չափը համարվում է նախնական և հետագա գործողությունների համար հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված անշարժ գույքի մակերեսի չափը:

6. Գույքի հանձնման-ընդունման աշխատանքներ իրականացնելիս հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամներից ստեղծում է առնվազն երկու հոգուց բաղկացած աշխատանքային խումբ` գույքի գտնվելու վայր գործուղվելու և տեղում անշարժ ու շարժական գույքի ուսումնասիրություններ անցկացնելու համար:

7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2004 թվականի նոյեմբերի 2-ի «Պետական գույքի հանձնման-ընդունման և մասնավորեցման կամ օտարման նախապատրաստական աշխատանքները կանոնակարգելու մասին» N 229-Ն և 2008 թվականի փետրվարի 13-ի «Պետական գույքի հանձնման-ընդունման և մասնավորեցման կամ օտարման նախապատրաստական աշխատանքները կանոնակարգելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2004 թվականի նոյեմբերի 2-ի N 229-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 10-Ն հրամանները:

8. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել աշխատակազմի ղեկավարին:

Վարչության պետ` Կ. Կիրակոսյան

Հավելված 1

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական գույքի կառավարման

վարչության պետի

2009 թ. օգոստոսի 13-ի

թիվ 74-Ն հրամանի

ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ - ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 20—-թ. —————ի թիվ ——- Ա հրամանով ստեղծված հանձնաժողովը մի կողմից (այսուհետ` Ընդունող), և —————————————————————————————————————- մյուս կողմից (այսուհետ` Հանձնող), ստորագրեցին սույն ակտն այն մասին, որ Հանձնողը հանձնեց, իսկ Ընդունողն ընդունեց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնվող ———————————————- գույքը (Տրանսպորտային միջոցների համար` նաև մակնիշը, պետ. համարանիշը, թափքը և այլն):

Գույքի սկզբնական արժեքը —————————— դրամ,

Գույքի մաշվածությունը —————————— դրամ,

Գույքի մնացորդային (հաշվեկշռային) արժեքը —————————— դրամ,

Գույքի շահագործման տարեթիվը _________ թ.,

Գույքի ձեռքբերման տարեթիվը _________ թ.,

Այլ տվյալներ ———- ——————————————————————————————————-:

ՀՀ կառավարության 15.02.95թ. թիվ 73 կամ 25.04.95 թ. թիվ 235 որոշումներով սահմանված հիմնական միջոցների վերագնահատման Գ1 գործակիցը ————----- ——————:

Գույքը հանձնեց Գույքն ընդունեց

________________ Հանձնաժողովի կազմ

______________ ________________

(ստորագրությունը) ________________

Կ.Տ. ___ ___________ __ թ.

Հավելված 2

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական գույքի կառավարման

վարչության պետի

2009 թ. օգոստոսի 13-ի

թիվ 74-Ն հրամանի

ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ - ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2009թ. —————ի թիվ ——- -Ա հրամանով ստեղծված հանձնաժողովը մի կողմից (այսուհետ` Ընդունող), և —————————————————————————————————————- ------------------------------------ մյուս կողմից (այսուհետ` Հանձնող), ստորագրեցին սույն ակտն այն մասին, որ Հանձնողը հանձնեց, իսկ Ընդունողն ընդունեց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնված ————--- հասցեում գտնվող ———————------- ընդհանուր մակերես (որից նկուղ` ——-- քառ. մետր, կիսանկուղ ——---քառ. մետր) և ——————— հաշվեկշռային արժեք ունեցող անշարժ գույքը:

Գույքի սկզբնական արժեքը —————————— դրամ,

Գույքի մաշվածությունը —————————— դրամ,

Գույքի մնացորդային (հաշվեկշռային) արժեքը —————————— դրամ,

Գույքի շահագործման տարեթիվը _________ թ.,

Գույքի ձեռքբերման տարեթիվը __________ թ.,

Այլ տվյալներ ———- ——————————————————————————————————-:

Գույքը հանձնեց Գույքն ընդունեց

________________ Հանձնաժողովի կազմ

______________ ________________

(ստորագրությունը) ________________

Կ.Տ. ___ ___________ __ թ.

Հավելված 3

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական գույքի կառավարման

վարչության պետի

2009 թ. օգոստոսի 13-ի

թիվ 74-Ն հրամանի

ԳՈՒՅՔԻ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2009թ. —————ի թիվ ——- -Ա հրամանով ստեղծված հանձնաժողովը (այսուհետ` Ընդունող) ստորագրեց սույն ակտն այն մասին, որ Գույք հանձնողն անհայտ է (կամ —————————————————- հրաժարվում է իրականացնել գույքի հանձնումը, կամ այն պատճառը, որի հետևանքով հնարավոր չէ իրականացնել Գույքի հանձնումը) և Ընդունողը միակողմանի ընդունեց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնվող ———————————————— գույքը (Տրանսպորտային միջոցների համար` նաև մակնիշը, պետ. համարանիշը, թափքը և այլն):

Գույքի սկզբնական արժեքը (գույքի ձեռքբերման արժեք) —————————— դրամ,

Գույքի մաշվածությունը —————————— դրամ,

Գույքի մնացորդային (հաշվեկշռային) արժեքը —————————— դրամ,

Գույքի շահագործման տարեթիվը _________ թ.,

Գույքի ձեռքբերման տարեթիվը _________ թ.,

Այլ տվյալներ ———- ——————————————————————————————————:

ՀՀ կառավարության 15.02.95թ. թիվ 73 կամ 25.04.95 թ. թիվ 235 որոշումներով սահմանված հիմնական միջոցների վերագնահատման Գ1 գործակիցը ————----- ——————:

Գույքն ընդունեց

Հանձնաժողովի կազմ

________________________

_______________________

_______________________

____ _______________ ____ թ.

Հավելված 4

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական գույքի կառավարման

վարչության պետի

2009 թ. օգոստոսի 13-ի

թիվ 74-Ն հրամանի

ԳՈՒՅՔԻ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2009թ. —————ի թիվ ——- -Ա հրամանով ստեղծված հանձնաժողովը (այսուհետ` Ընդունող) ստորագրեց սույն ակտն այն մասին, որ Գույք հանձնողն անհայտ է (կամ —————————————————- հրաժարվում է իրականացնել գույքի հանձնումը, կամ այն պատճառը, որի հետևանքով հնարավոր չէ իրականացնել Գույքի հանձնումը) և ընդունողը միակողմանի ընդունեց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնվող ——————---- հասցեում գտնվող ———————- ընդհանուր մակերես (որից նկուղ` ——--քառ. մետր, կիսանկուղ ——---քառ. մետր) և ———————------ հաշվեկշռային արժեք ունեցող անշարժ գույքը:

Գույքի սկզբնական արժեքը (գույքի ձեռքբերման արժեք)—————————— դրամ,

Գույքի մաշվածությունը —————————— դրամ,

Գույքի մնացորդային (հաշվեկշռային) արժեքը —————————— դրամ,

Գույքի շահագործման տարեթիվը _________ թ.,

Գույքի ձեռքբերման տարեթիվը _________ թ.,

Այլ տվյալներ ———- ——————————————————————————————————-:

Գույքն ընդունեց

Հանձնաժողովի կազմ

________________________

_______________________

_______________________

____ _______________ ____ թ.

Հավելված 5

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական գույքի կառավարման

վարչության պետի

2009 թ. օգոստոսի 13-ի

թիվ 74-Ն հրամանի

ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ - ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2009թ. —————ի թիվ ——- - -Ա հրամանով ստեղծված հանձնաժողովը մի կողմից (այսուհետ` Հանձնող), և —————————————————————————————————————----------- մյուս կողմից (այսուհետ` Ընդունող),

ստորագրեցին սույն ակտն այն մասին, որ Հանձնողը հանձնեց, իսկ Ընդունողն ընդունեց ՀՀ կառավարության —----------- թվականի ————————---------ի թիվ ———— որոշմամբ մասնավորեցված (օտարված) ————————————————— գույքը (Տրանսպորտային միջոցների համար` նաև մակնիշը, պետ. համարանիշը, թափքը և այլն):

Գույքը հանձնեց Գույքն ընդունեց (գնորդ)

Հանձնաժողովի կազմ __________________________

_______________

_______________

_____________________

________________ (ստորագրությունը)

Կ.Տ.

___ ___________ __ թ.

Հավելված 6

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական գույքի կառավարման

վարչության պետի

2009 թ. օգոստոսի 13-ի

թիվ 74-Ն հրամանի

ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ - ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2004թ. ——————————----------ի թիվ ——- -Ն հրամանով ստեղծված հանձնաժողովը մի կողմից (այսուհետ` Հանձնող), և —————————————————————————————————————- մյուս կողմից (այսուհետ` Ընդունող), ստորագրեցին սույն ակտն այն մասին, որ Հանձնողը հանձնեց, իսկ Ընդունողն ընդունեց ՀՀ կառավարության ——- թվականի ————————---------ի թիվ ———— որոշմամբ մասնավորեցված (օտարված) ————————— հասցեում գտնվող ——————————————————- ընդհանուր մակերես և ————————————————————————————- արժեք ունեցող անշարժ գույքը:

Գույքը հանձնեց Գույքն ընդունեց (գնորդ)

Հանձնաժողովի կազմ __________________________

_______________

_______________

_____________________

________________ (ստորագրությունը)

Կ.Տ.

___ ___________ __ թ.

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։