Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 հոկտեմբերի 2009 թվականի N 824-Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով` «Տեղեկատվական տեխնոլոգիաների ամիս» խորագրով անցկացվող միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու և կանոնակարգելու նպատակով`

1. Ստեղծել աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբին`

1) մեկշաբաթյա ժամկետում հստակեցնել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ամիս» խորագրով անցկացվող միջոցառումների ցանկն ու ժամանակացույցը.

2) երկշաբաթյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ցանկում ներառված միջոցառումների անցկացման համար առկա և լրացուցիչ պետական համաֆինանսավորման տրամադրման նպատակահարմարության ու չափի վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. հոկտեմբերի 1

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2009 թ.

հոկտեմբերի 1-ի N 824-Ա որոշման

Կ Ա Զ Մ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Ն. Երիցյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)

Վ. Դանիելյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Վ. Մարության - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ

Մ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Շ. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Գ. Առաքելյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետ

Յու. Շուքուրյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ

Ռ. Հարությունյան - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

Վ. Կիրակոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ

Ա. Պողոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վարչության բյուջետային ծրագրերի բաժնի պետ

Ա. Գրիգորյան - Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի քարտուղար

Կ. Վարդանյան - «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» իրավաբանական անձանց միության տնօրեն (համաձայնությամբ)

Բ. Ենգիբարյան - «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Վարդանյան - «Վիասֆեր Տեխնոպարկ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Գ. Բարսեղյան - «Մայքրոսոֆթ Ար Էյ» ՍՊԸ-ի տնօրեն(համաձայնությամբ)

Գ. Չուգասզյան - «Էլբա» էլեկտրոնային բովանդակության ասոցիացիա» իրավաբանական անձանց միության տնօրեն (համաձայնությամբ)

Հ. Մուսայելյան - «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Աբրահամյան - ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։