ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հոկտեմբերի 2009 թվականի N 1131-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1573-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը 2009 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 1,500.0 հազ. դրամ` Ա/Ճ Մ-4-Ոսկեպար-Բաղանիս-Նոյեմբերյան-Մ6 31-րդ կիլոմետրի սողանքային հատվածի նախագծային աշխատանքների համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով):
(2-րդ կետը խմբ. 24.12.09 N 1526-Ն)
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 24.12.09 N 1526-Ն)
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված հիմնանորոգման աշխատանքները ֆինանսավորել նշված աշխատանքների գծով սահմանված կարգով ներկայացվող փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում:
5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` սույն որոշման 3-րդ կետում նշված գումարի ֆինանսավորումն իրականացնել նշված աշխատանքների գծով սահմանված կարգով փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. հոկտեմբերի 7
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2009 թվականի
հոկտեմբերի 1-ի N 1131-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) Բաժինը Խումբը Դասը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ
այդ թվում`
04 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (100000.0)
այդ թվում`
05 Տրանսպորտ (100000.0)
այդ թվում`
01 Ճանապարհային տրանսպորտ (100000.0)
այդ թվում`
02. Պետական նշանակության ավտո-ճանապարհների հիմնանորոգում (100000.0)
այդ թվում`
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն (100000.0)
Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում (100000.0)
11 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 100000.0
այդ թվում`
01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 100000.0
այդ թվում`
01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 100000.0
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 100000.0
ՀՀ կառավարություն 100000.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2009 թվականի
հոկտեմբերի 1-ի N 1131-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ
(հազ. դրամ) Բյուջետային ծախսերի գործառական
դասակարգման Ծրագրերի և կատարողների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
ընդա-
մենը` ոչ ֆինան-
սական
ակտիվների
գծով ծախսերի ընդհանուր ծավալը այդ թվում` ըստ ծախսատեսակների
շենքերի և շինու-թյունների
շինարա-րություն շենքերի և շինություն-ների
կապիտալ
վերանո-րոգում նախագծահե-տազոտական,
գեոդեզիա-քարտեզա-գրական աշխա-տանքներ այլ կապի-
տալ
ծախ-
սեր
բաժինը խումբը դասը
ԸՆԴԱՄԵՆԸ (100000.0) (100000.0)
ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (100000.0) (100000.0)
այդ թվում`
04 05 01 02. Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում (100000.0) (100000.0)
այդ թվում`
1. Ճանապարհների հիմնանորոգում (100000.0) (100000.0)
այդ թվում`
1.1. Միջպետական նշանակության ա/ճանապարհներ (100000.0) (100000.0)
այդ թվում`
1.1.9. Ա/ճ Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ (100000.0) (100000.0)
այդ թվում`
3-րդից 5-րդ կմ-երի ջրածածկ հատվածներ (100000.0) (100000.0)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2009 թվականի
հոկտեմբերի 1-ի N 1131-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) Բյուջետային
ծախսերի գործառական
դասակարգման Ծրագրերի և կատարողների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
բաժինը խումբը դասը
տարի
ԸՆԴԱՄԵՆԸ (100000.0)
ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (100000.0)
այդ թվում`
04 05 01 02. Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում (100000.0)
այդ թվում`
1. Ճանապարհների հիմնանորոգում (100000.0)
այդ թվում`
1.1. Միջպետական նշանակության ա/ճանապարհներ (100000.0)
այդ թվում`
1.1.9. Ա/ճ Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ (100000.0)
այդ թվում`
3-րդից 5-րդ կմ-երի ջրածածկ հատվածներ (100000.0)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան