Հոդված 2
Հոդված 2.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 30.2-րդ հոդվածով.
«Հոդված 30.2. Որոշակի հարցերի վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ ներկայացնելու կարգը
1. Սահմանադրության 73-րդ հոդվածին համապատասխան` Ազգային ժողովը կարող է իր որոշմամբ որոշակի հարցերի նախնական քննարկումը հանձնարարել մշտական հանձնաժողովներից մեկին` սահմանելով քննարկման արդյունքով Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու ժամկետը:
2. Եզրակացությունն Ազգային ժողովում քննարկվում է հանձնաժողովի ներկայացրած և Ազգային ժողովի սահմանած հատուկ ընթացակարգով:»: