Հոդված 4
Հոդված 4.
Սույն օրենքը չի տարածվում Երևան քաղաքի վարչական տարածքում մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված և սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա (ներառյալ` բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում) կիսակառույց շենքի, շինությունների և դրանցով զբաղեցված հողամասերի, մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը սույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով սահմանված բնակտարածության իրացման դիմաց փոխհատուցում ստացած անձանց, պետական և համայնքային հիմնարկներին ամրացված պետական հողամասերի վրա, ինչպես նաև պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վրա:
Սույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջները չբավարարող անշարժ գույքի հետագա կարգավիճակը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: