Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1994-04-01-ից մինչև 1994-09-28։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1994-09-28Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 ապրիլի 1994 թվականի N 144

քաղ. Երևան

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. 1994թ ապրիլի 1-ից սահմանել`

ա) պետության կողմից կարգավորվող` բնակչությանն իրացվող հիմնական ծառայությունների սակագների սահմանային գործակիցները, համաձայն հավելվածի.

բ) կենցաղային կարիքների համար բնակչությանը տրվող էլեկտրաէներգիայի միասնական սակագնի` 1 կվտ ժամը 1 դրամ.

գ) Իրավունք վերապահել ՀՀ կապի նախարարությանը սահմանելու ԱՊՀ անդամ և նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հետ միջքաղաքային հեռախոսային կապի սակագները` համաձայնեցնելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնակչությանն իրացվող հացի, ալյուրի մանրածախ գների և հիմնական ծառայությունների սակագների փոփոխման մասին» N 665 որոշման 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ կառավարության 1994 թ.

ապրիլի 1-ի N 144 որոշման

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ

Սահմանային

գործակիցները`

գործող սակագների

նկատմամբ Սահմանային

շահութաբերության

չափը՝ տոկոսներով

1 2 3

Կաթ, մածուն - առանց

փոփոխության

Մանկական սնունդ (բացի «Ազնավուրը՝

Հայաստանին» ֆոնդի կողմից ստացված

սարքավորումներով թողարկվող սննդից) - առանց

փոփոխության

Բնակչությանն իրացվող կերակրի աղ - առանց

փոփոխության

Հեղուկ գազ - առանց

փոփոխության

Բնական գազ առանց

փոփոխության -

Բնակվարձ, ներառյալ հանրակացարաններում

բնակվելու համար վարձը 5,0 -

Ուսանողական հանրակացարաններում

բնակվելու համար վարձը 3,0 -

Ջրախողովակից օգտվելու ծառայություն 5,0 -

Կոյուղուց օգտվելու ծառայություն 5,0 -

Բնակելի շենքերի ջեռուցում 10,0 -

Տաք ջրամատակարարում 4,0 -

Կենցաղային աղբի տեղափոխում 5,0 -

Ուղևորատար տրանսպորտի ծառայություններ

երկաթուղային տրանսպորտով

ուղևորների և բեռների փոխադրում առանց

փոփոխության -

օդային տրանսպորտով ուղևորների և

բեռների փոխադրում - առանց

փոփոխության

մերձքաղաքային ավտոտրանսպորտով

ուղևորների փոխադրում - առանց

փոփոխության

Կապի ծառայություններ

քաղաքային և տեղական հեռախոսային

կապի համար աբոնենտային վճար 8,0 -

ռադիոֆիկացիա - առանց

փոփոխության

Հեռախոսային կապ

ներհանրապետական 8,0 -

Հեռագրական կապ

հանրապետությունից դուրս

(ԱՊՀ անդամ և նախկին ԽՍՀՄ

հանրապետություններ) 8,0 -

ներհանրապետական 8,0 -

Փոստային կապ

բացի ծանրոցների առաքումից 8,0 -

ծանրոցների առաքում 8,0 -

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։