Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ «ՈՒՈՐԼԻՊԱՐՍՈՆՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀՀ-ՈՒՄ ՆՈՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ (ԷՆԵՐԳԱԲԼՈԿՆԵՐԻ) ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ N ԾՁԲ-09/22 ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հոկտեմբերի 2009 թվականի N 886-Ա

«ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ «ՈՒՈՐԼԻՊԱՐՍՈՆՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ (ԷՆԵՐԳԱԲԼՈԿՆԵՐԻ) ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ N ԾՁԲ-09/22 ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` իր գործունեության ընթացքում «Ուորլիպարսոնս» ընկերությունն ապահովել Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման նպատակով «Բանկի համար ընդունելի տեխնիկատնտեսական հիմնավորում» փաստաթղթի մշակման համար անհրաժեշտ տեղեկատվությամբ:

3. Հանրապետական գործադիր մարմինների և պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներին` աջակցել միջգերատեսչական աշխատանքային խմբին` անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու գործում:

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. հոկտեմբերի 26

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2009 թ.

հոկտեմբերի 26-ի N 886-Ա որոշման

Կ Ա Զ Մ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Ա. Գալստյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ (միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար)

Ս. Պապյան - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ

Ա. Մարտիրոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ

Ա. Գևորգյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ատոմային էներգետիկայի վարչության պետ

Լ. Վարդանյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության պետ

Մ. Վարդանյան - «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետ

Լ. Չալոյան - «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետի տեղակալ

Վ. Պետրոսյան - «Հայատոմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

Վ. Սարգսյան - «Էներգետիկայի ինստիտուտ» ՓԲԸ-ի «Էներգետիկայի ռազմավարական կենտրոն» մասնաճյուղի տնօրեն

Ա. Ամիրջանյան - «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն

Լ. Քոսյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի գիտատեխնիկական քաղաքականության վարչության պետ

Գ. Մնացականյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի զարգացման ծրագրերի և ներդրումների վարչության պետ

Հ. Միրզոյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության վարչության արդյունաբերության քաղաքականության բաժնի պետ

Վ. Արզումանյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության բաժնի պետ

Հ. Մելքոնյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հայաստանի հիդրոօդերևութաբանական և մոնիթորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ

Մ. Կարապետյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ջրատնտեսական ենթակառուցվածքների վարչության ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բաժնի պետ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։