Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հոկտեմբերի 2009 թվականի N 889-Ա

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի հիմնադրման 90-ամյա հոբելյանի տոնակատարությունները կազմակերպելու նպատակով ստեղծել հոբելյանական հանձնաժողով և հաստատել կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հոբելյանական հանձնաժողովին` մեկշաբաթյա ժամկետում հաստատել հոբելյանական տոնակատարություններին նվիրված միջոցառումների ծրագիրն ու ժամանակացույցը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. հոկտեմբերի 26

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2009 թ.

հոկտեմբերի 26-ի N 889-Ա որոշման

Կ Ա Զ Մ

Մ. ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 90-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ)

Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար

Հ. Քուշկյան - ՀՀ առողջապահության նախարար

Ա. Դավթյան - ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Ա. Բաբլոյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Կ. Ավագյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Գ. Քյալյան - Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր

Ա. Շեկոյան - Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի պրոռեկտոր

Կ. Բարոյան - Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի դեկան

Դ. Խուդավերդյան - Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ամբիոնի վարիչ

Կ. Հակոբյան - Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

Ա. Կարապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։