ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հոկտեմբերի 2009 թվականի N 890-Ա
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձի տոնակատարությունները նախապատրաստելու և անցկացնելու նպատակով ստեղծել պետական հանձնաժողով և հաստատել կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում մշակել 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների ծրագիրն ու ժամանակացույցը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. հոկտեմբերի 26
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2009 թ.
հոկտեմբերի 26-ի N 890-Ա որոշման
Կ Ա Զ Մ
1941-1945 ԹԹ. ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՏԱՐԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ 65-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար
Հ. Կարապետյան - ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի (համաձայնությամբ)
Ս. Օհանյան - ՀՀ պաշտպանության նախարար
Է. Նալբանդյան - ՀՀ արտաքին գործերի նախարար
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար
Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Տ. Դավթյան - ՀՀ ֆինանսների նախարար
Գ. Պետրոսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցեր նախարար
Գ. Սարգսյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Հ. Քուշկյան - ՀՀ առողջապահության նախարար
Գ. Բեգլարյան - Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)
Ա. Հարությունյան - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Թունյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ (համաձայնությամբ)
Հ. Հովհաննիսյան - ՀՀ պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Կարապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան