Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ N 246-Ա ՀՐԱՄԱՆԻՑ ՔԱՂՎԱԾՔԸ

Քաղվածքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

9 հոկտեմբերի 2009 թ.

ք. Երևան N 246-Ա հրամանից

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԻՉ ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ 25.04.2002 ԹՎԱԿԱՆԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ 01Ա N 00124 ԼԻՑԵՆԶԻԱՆ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածներով և 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 4-րդ և 6-րդ մասերով ու հիմք ընդունելով սնանկության կառավարչի գործունեության իրականացման լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի 2009 թվականի հոկտեմբերի 8-ի եզրակացությունը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. 2009 թվականի սեպտեմբերի 14-ից մինչև 2014 թվականի սեպտեմբերի 14-ը կասեցնել Սերգեյ Բագրատյանին 25.04.2002 թվականին տրված թիվ 01Ա N 00124 սնանկության կառավարչի գործունեության իրականացման լիցենզիան։

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Ա. Գևորգյանին՝ ապահովել լիցենզիայի գործողության դադարեցման մասին տեղեկության գրանցումը համապատասխան գրանցամատյանում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտեր հրապարակող մարմին։

Գ. Դանիելյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։