ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
8 հոկտեմբերի 2009 թ.
ք. Երևան N 09-278-Լ
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 08.10.2009 թ. կայացած նիստի).
Հրամայում եմ՝
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն), Ջի-Էն Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳN 0802 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Մելբրոք» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳN 0236 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
3. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝
«Կար-Գետափ» ՍՊ ընկերությանը տրամադրել «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա։
4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։
Կոմիտեի նախագահ`
Ե. Զախարյան
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(08.10.2009թ. հր. 09-278-L)
Հ/Հ
ֆիզիկական անձ
(անուն, ազգանուն) իրավաբանական անձ
(անվանումը և գործունեության իրականացման վայրը)
Բնակության վայրը, գտնվելու վայրը Լիցեն-զիայի համարը
Լիցենզիան տալու ամսա-
թիվը Հարկ վճարողի հաշվառման համարը
(ՀՎՀՀ) Գրանց-ման համարը
Գործու-նեության տեսակը–
Գործու-նեության իրակա-նացման վայրը
Գործո-ղության ժամկետը Տեղեկություններ գրանցա-մատյանում լիցենզիայի վերաձևա-կերպման, նրա գործողության կասեցման դադարեցման մասին
Այլ տեղե-կություններ
1 «Ջի էն Քոնսթրաքշն» ՍՊԸ Գեղարքունիքի մարզ, գ. Երանոս ԱԳN0802 05.09.08 թ. 08208492 797 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Դադարեցվել է դիմումի համաձայն
2 «Մելբրոք» ՍՊԸ Ք. Երևան,
Տիգրան Մ. 15, բն. 15 ԱԳN0236 30.09.02 թ. 02557279 236 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Դադարեցվել է դիմումի համաձայն
3
«Կար-Գետափ» ՍՊԸ
Ք. Գորիս, Օրբելյանների 37/17
ԱԳN853
08.10.09 թ. 09212583
848
Ռիելթորական գործունեություն
Լիցենզիայի տրամադրում