ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
20 հոկտեմբերի 2009 թ. N 2796-Ա
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՐԱԾԱՆԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առաջնորդվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով
Հրամայում եմ`
Հիմք ընդունելով ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի մաքսային գործի լիցենզավորման հանձնաժողովի 08.10.09 թ. նիստի արձանագրությունը և հանձնաժողովի միջնորդությունը, ուժը կորցրած ճանաչել «Արածանի» ՍՊ ընկերությանը 19.08.2008 թ. տրամադրված «Մաքսային միջնորդական գործունեության» թիվ ՊԼ-5265 լիցենզիան։
Նախագահ` Գ. Խաչատրյան