«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 հոկտեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 60309347
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
2 հոկտեմբերի 2009 թ.
ք. Երևան թիվ 17-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՓՈՍՏԱՅԻՆ, ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԵՎ ԿԱՊԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 18-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 29-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 17-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի երրորդ մաuի ե) կետով` Հայաuտանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաuտատել «Փոստային, սուրհանդակային և կապի կազմակերպությունների մաuին» Ձև թիվ 18-ԿԱՊ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը` համաձայն թիվ 1 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաuտանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի «Ձև թիվ 18-ԿԱՊ (տարեկան) «Կապի կազմակերպությունների մաuին» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաuտատելու մաuին» թիվ 29-Ն որոշումը և Հայաuտանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի հոկտեմբերի 28-ի «Փոստային և սուրհանդակային կապի մաuին» Ձև թիվ 21-ԿԱՊ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաuտատելու մաuին» թիվ 17-Ն որոշման 1-ին կետը և այդ կետով հաստատված հավելվածը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ Ս. Մնացականյան
ՀԱՎԵԼՎԱԾ 1
Հաստատված է
ՀՀ վիճակագրության
պետական խորհրդի
2009 թվականի հոկտեմբերի 2-ի
թիվ 17-Ն որոշմամբ
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՓՈՍՏԱՅԻՆ, ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԵՎ ԿԱՊԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 18-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «ՓՈՍՏԱՅԻՆ, ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԵՎ ԿԱՊԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 18-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են փոստային, սուրհանդակային և կապի ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը լրացվում է տվյալ տարվա համար:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Հաշվետվությունը կազմված է 4 բաժնից. Կապի ցանցի կառուցվածքը տարվա վերջի դրությամբ (բաժին 1), Տեխնիկական միջոցները տարվա վերջի դրությամբ (բաժին 2), Հեռագրական գործառույթներ իրականացնող կապի կազմակերպությունների և բաժանմունքների քանակը տարվա վերջի դրությամբ (բաժին 3), Հեռախոսային խոսակցություններ իրականացնող խոսակցական կետերի քանակը տարվա վերջի դրությամբ (բաժին 4):
6. 1-ին բաժնում լրացվում է այն կազմակերպությունների քանակը, որոնց համար կապի ծառայությունը հանդիսանում է հիմնական գործունեություն (հաշվետվության ձևում նշված կազմակերպությունների և կառուցվածքային միավորումների անվանումներին համապատասխան)՝ դրանցից առանձնացնելով մասնաճյուղերը:
7. 2-րդ բաժնի 210 տողում արտացոլվում է շահագործման մեջ գտնվող փոստարկղերի, ներառյալ շենքերի և շինությունների ներսում տեղադրված փոստարկղերի քանակը:
220-270 տողերում արտացոլվում է շահագործման մեջ, ինչպես նաև վերանորոգման նպատակով պահեստում գտնվող տեխնիկական միջոցների քանակը՝ հիմնված գույքագրման և հաշվապահական հաշվառման փաստաթղթերի տվյալների վրա:
280 տողում լրացվում է հաստիքային և ոչ հաստիքային փոստատարների միջին ցուցակային թվաքանակը: Ոչ լրիվ աշխատանքային շաբաթ կամ աշխատանքային օր աշխատող փոստատարների թվաքանակը հաշվի է առնվում որպես լրիվ միավոր, որի լրացման համար հիմք են հանդիսանում կապի կազմակերպության հաստիքային ցուցակները և աշխատանքային պայմանագրերը:
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը որևէ ժամանակաշրջանի համար որոշելու համար տարվում է ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում, որը պետք է ճշգրտվի աշխատանքի ընդունման, այլ աշխատանքի փոխադրման և աշխատանքային պայմանագրերի դադարեցման հրամանների (կարգադրությունների) հիման վրա: Եթե աշխատողների ցուցակային թվաքանակի ամենօրյա հաշվառում չի տարվում, աշխատողների միջին ցուցակային թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի ցուցակային կազմի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի վրա բաժանելու միջոցով:
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը տարվա համար հաշվարկվում է հաշվետու տարվա ամիսների միջին ցուցակային թվաքանակների գումարը բաժանելով 12-ի:
8. 3-րդ բաժնում լրացվում է հեռագրական ապարատներով (լարային և ռադիո) հեռագրեր ընդունող և հաղորդող բոլոր կազմակերպությունների քանակը:
9. Հաշվետվության 4-րդ բաժնում լրացվում է միջքաղաքային և միջազգային հեռախոսային խոսակցություններ իրականացնող խոսակցական կետերի քանակը (ներառյալ այդ գործառնության համար այլ կազմակերպությունների հեռախոսային ապարատներից օգտվող կապի կազմակերպությունները):
Հաշվետվության բոլոր ցուցանիշները լրացվում են նաև ըստ քաղաքային և գյուղական բնակավայրերի: Բոլոր ցուցանիշները քաղաքային և գյուղական բնակավայրերի բաշխվում են համաձայն «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված քաղաքային և գյուղական բնակավայրերի:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ
Ներկայացվում է Ներկայացնում են Հաշվետվության ներկայացման ժամկետը`
1. Ազգային վիճակագրական ծառայություն Փոստային, սուրհանդակային և կապի ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 25-ը
Ով է ներկայացնում_________________________________________________________
(անվանումը)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը ___________________________________
Գտնվելու վայր____________________________________________________ I_I_I_I_I_I_I (փոստային դասիչ)
Մարզը _________________ Համայնքը_____________
Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I
Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I
Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից
ՁԵՎ ԹԻՎ
18-ԿԱՊ
(տարեկան)
«Հաստատված է»
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի
2009 թ. հոկտեմբերի 2-ի
թիվ 17-Ն որոշմամբ
Չլրացնել ß
ՏԳՏԴ I_I_I_I_I_I
Մարզը I_I_I
Համայնքը I_I_I_I
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
ՓՈՍՏԱՅԻՆ, ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԵՎ ԿԱՊԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
200____ թ. համար
1. Կապի ցանցի կառուցվածքը տարվա վերջի դրությամբ, միավոր
Ցուցանիշի անվանումը Տողի համարը Ընդամենը
Քանակ. միավոր այդ թվում` մասնա-
ճյուղեր
1 2 3 4
Փոստատներ (չհաշված մերձերկաթուղայինը) 100
Մերձերկաթուղային փոստատներ 110
Փոստային և սուրհանդակային կապի բաժանմունքներ 120
որից` գյուղական բնակավայրերում 120.1
Տիեզերական կապի կայաններ 130
Միջազգային և միջքաղաքային հեռախոսային կայաններ 140
Ռադիոհաղորդումներ և ռադիոկապի հանգույցներ, ռադիոկենտրոններ 150
Ռադիոհեռուստատեսային հաղորդիչ կենտրոններ 160
2. Տեխնիկական միջոցները տարվա վերջի դրությամբ, միավոր
Ցուցանիշի անվանումը
Տողի համարը Ընդամենը միավոր
1 2 3
Գործող փոստարկղեր 210
որից` գյուղական բնակավայրերում 210.1
Փոստ-դրամարկղային մեքենաներ 220
Երեսպատման-դրոշմակման և դրոշմակող մեքենաներ 230
Թերթերի և ամսագրերի կապոցների, ծանրոցների և ծանրոցածրարների տեսակավորման սարքավորումներ 240
Նամակատեսակավորման կոմպլեկտներ 250
Բոլոր տեսակի կոնվեյերներ և փոխադրիչներ 260
Այլ տեխնիկական միջոցներ 270
որից` գյուղական բնակավայրերում 270.1
Փոստատարների միջին ցուցակային թվաքանակը 280
որից` գյուղական բնակավայրերում 280.1
3. Հեռագրական գործառույթներ իրականացնող կապի կազմակերպությունների և բաժանմունքների քանակը տարվա վերջի դրությամբ, միավոր
Ցուցանիշի անվանումը Տողի համարը Քանակ,
միավոր այդ թվում`
ըստ աշխատաժամերի
8 ժամ և պակաս 8- 24 ժամ 24 ժամ (շուրջօրյա)
1 2 3 4 5 6
Հեռագրական գործողություններ իրականացնող կապի բաժանմունքներ և կետեր, ընդամենը 310
որից` գյուղական բնակավայրերում 310.1
310 տողից՝ հեռագրական ապարատներով սարքավորված 320
որից` գյուղական բնակավայրերում 320.1
4. Հեռախոսային խոսակցություններ իրականացնող խոսակցական կետերի քանակը տարվա վերջի դրությամբ, միավոր
Ցուցանիշի անվանումը Տողի համարը Քանակ, միավոր այդ թվում`
ըստ աշխատաժամերի
8 ժամ և պակաս 8-24 ժամ 24 ժամ (շուրջօրյա)
1 2 3 4 5 6
Միջքաղաքային և միջազգային հեռախոսային խոսակցություններ իրականացնող կետեր, ընդամենը 410
որից` գյուղական բնակավայրերում 410.1
Ղեկավար _____________________ _____________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող _____________________ _____________________
(գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ) (Ազգանուն, անուն) (Ստորագրություն, պաշտոն)
_____________________ «__» ___________200__թ.
(Հեռախոսահամար(ներ) (լրացման ամսաթիվը)
Էլեկտրոնային փոստ ______________________@____________________