Հոդված 5
Հոդված 5.
Օրենքի 9-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «պաշտոն զբաղեցնող» բառերը փոխարինել «պաշտոնում նշանակված» բառերով.
2) 3-րդ մասը «արդյունքով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև արտամրցութային կարգով» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2-րդ և 3.3-րդ մասերով.
«3.2. Վերակազմակերպման պահին վերակազմակերպվող մարմնի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողներին քաղաքացիական ծառայության պաշտոններում նշանակելիս պահպանվում է նրանց նախկին պաշտոնային դրույքաչափը, եթե քաղաքացիական ծառայության պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը ցածր է նախկին պաշտոնային դրույքաչափից: Սույն մասով սահմանված դեպքում աշխատավարձի բնականոն աճը հաշվարկվում է oրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով:
3.3. Զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված կամ զինվորական ծառայության պաշտոնի կրճատման հետևանքով քաղաքացիական հատուկ ծառայության հավասարազոր կամ ցածր պաշտոնում նշանակված քաղաքացիական ծառայողի աշխատավարձը հաշվարկվում է զբաղեցրած զինվորական ծառայության վերջին պաշտոնում ունեցած դրամական բավարարման և դրան հավասարեցված վճարումների չափով` հաշվի առնելով զինվորական ծառայության վերջին պաշտոնում ունեցած ստաժը, իսկ աշխատավարձի բնականոն աճը հաշվարկվում է oրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով:».
4) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվից քաղաքացիական ծառայության, ինչպես նաև քաղաքացիական հատուկ ծառայության ռեզերվից քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավորապես թափուր պաշտոն զբաղեցնող անձը ստանում է համապատասխան աշխատավարձի սանդղակում իր նախորդ պաշտոնային դրույքաչափին հավասար կամ առավել մոտ պաշտոնային դրույքաչափ:»: