Հոդված 11
Հոդված 11.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-րդ հոդվածով.
«Հոդված 17.1. Քաղաքացիական ծառայության և քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության կարգը
Քաղաքացիական ծառայության և քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձը (բացառությամբ քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվից պաշտոն զբաղեցնող անձի) վարձատրվում է տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխան սանդղակի առաջին մակարդակի հիմնական աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի) չափով:»: