Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ N 866-Ա/Ք ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

2 հոկտեմբերի 2009 թ. N 866-Ա/Ք

Հ Ր Ա Մ Ա Ն

«Օհանյան վարժարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տարրական ընդհանուր կրթական ծրագրերով գործունեության լիցենզիա տալու մասին

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով ԿԳ նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի» եզրակացությունը.

Հրամայում եմ՝

1. «Օհանյան վարժարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տարրական ընդհանուր կրթական ծրագրերով, առկա ուսուցմամբ, ուսուցման լեզուն` գրական հայերեն, համակազմի սահմանային 80 տեղով տալ կրթական գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ ԿԳ նախարարության աշխատակազմի «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության պետ Մ. Մակիչյանին:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:

Նախարար` Ա. Աշոտյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։