Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ N 870-Ա/Ք ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

5 հոկտեմբերի 2009 թ. N 870-Ա/Ք

Հ Ր Ա Մ Ա Ն

Ամերիկյան հումանիտար համալսարանին Հայաստանի մասնաճյուղում բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, բակալավրի ԵՎ մագիստրոսի որակավորման աստիճաններով` մի շարք մասնագիտությունների գծով գործունեության լիցենզիա տալու մասին

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի 2-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը.

Հրամայում եմ՝

1. Ամերիկյան հումանիտար համալսարանի Հայաստանի մասնաճյուղին տալ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, բակալավրի որակավորման աստիճանով, 4 տարի տևողությամբ, ընդունելության սահմանային 35 տեղով` 030700-«Միջազգային հարաբերություններ», ընդունելության սահմանային 35 տեղով` 080200-«Կառավարում» և մագիստրոսի որակավորման աստիճանով, 2 տարի տևողությամբ, ընդունելության սահմանային 15 տեղով` 030700-«Միջազգային հարաբերություններ», ընդունելության սահմանային 15 տեղով` 080200-«Կառավարում» մասնագիտությունների գծով գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության պետ Մ. Մակիչյանին:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:

Նախարար` Ա. Աշոտյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։