Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ N 224-Ա ՀՐԱՄԱՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

Քաղվածքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

9 հոկտեմբերի 2009 թ.

ք. Երևան N 224-Ա հրամանից

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԻՉ ԱՐԱՄ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ 20.06.2005 ԹՎԱԿԱՆԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ 01Ա N 00324 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածներով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 8-րդ մասով ու հիմք ընդունելով սնանկության կառավարչի գործունեության իրականացման լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի 2009 թվականի հոկտեմբերի 8-ի եզրակացությունը.

Հրամայում եմ`

1. 2008 թվականի հուլիսի 7-ից ուժը կորցրած ճանաչել Արամ Ղուկասյանին 20.06.2005 թվականին տրված թիվ 01Ա N 00324 սնանկության կառավարչի գործունեության իրականացման լիցենզիան։

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Ա. Գևորգյանին՝ ապահովել լիցենզիայի գործողության դադարեցման մասին տեղեկության գրանցումը համապատասխան գրանցամատյանում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտեր հրապարակող մարմին։

Գ. Դանիելյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։