Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2009-08-15-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 44.1. (1-ին մասն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-261-Ն)

գործել է մինչև 2009-08-15ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 44.1. (1-ին մասն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-261-Ն)

Օրենսդրությամբ սահմանված կարգով առ ոչինչ և անվավեր ճանաչվող գործարքների, ավելացված արժեքի հարկից ազատված կամ հարկման օբյեկտ չհանդիսացող գործարքների, հաստատագրված վճարով հարկվող կամ պարզեցված հարկով հարկվող գործունեությանը վերաբերող գործարքների գծով դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ենթակա չեն հաշվանցման: Այդպիսի հարկային հաշիվներում առանձնացված` ԱԱՀ-ի հաշվանցված գումարները ենթակա են վերաձևակերպման: Ընդ որում, հաստատագրված վճարով հարկվող կամ պարզեցված հարկով հարկվող գործունեությանը վերաբերող հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման (հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարներից պակասեցման) այն հաշվետու ժամանակաշրջանում, որում պարզվել կամ արձանագրվել է դրանց հաշվանցման անթույլատրելիությունը: Անապրանք փաստաթղթերի օգտագործման միջոցով, ինչպես նաև ավելացված արժեքի հարկից ազատված կամ հարկման օբյեկտ չհանդիսացող, օրենսդրությամբ սահմանված կարգով առ ոչինչ և անվավեր ճանաչվող գործարքների մասով դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման այն հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով, որում իրականացվել են այդ գործարքները (կատարվել է հաշվանցում): Հաշվանցված ԱԱՀ-ի գումարների սույն հոդվածով սահմանված կարգով չձևակերպելը (չպակասեցնելը) դիտվում է որպես օրենքով նախատեսված կարգի խախտումով ապրանքների և ծառայությունների դիմաց վճարված ԱԱՀ-ի գումարների հաշվանցում (պակասեցում):

(441 հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-288, 11.12.02 ՀՕ-478-Ն, փոփ. 16.12.05 ՀՕ-261-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։