Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2009-08-15-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 20

գործել է մինչև 2009-08-15ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 20.

Հարկային հաշվի մեջ պարտադիր նշվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջներին համապատասխան հաշվարկային փաստաթղթում լրացման ենթակա տվյալներն ու վավերապայմանները, առանձին տողով ԱԱՀ-ի դրույքաչափը և գումարը, ինչպես նաև ԱԱՀ վճարողի հաշվառման համարը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այդպիսի կարգ սահմանված լինելու դեպքում: Հարկային հաշվում առանձին տվյալների և վավերապայմանների բացակայության (բացառությամբ ԱԱՀ-ի գումարի) կամ սխալ լրացման դեպքում հարկային հաշիվը համարվում է սահմանված կարգի խախտումով լրացված հարկային հաշիվ: Հարկային հաշվում օրենքով սահմանված չափից ավելի ԱԱՀ-ի գումար առանձնացված լինելու դեպքում պետական բյուջեի օգտին հաշվեգրման, իսկ հարկային հաշիվ ստացած անձի կողմից հաշվանցման ենթակա է օրենքով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ի գումարը:

Սույն օրենքին համապատասխան ԱԱՀ-ի հաշվանցումներ կատարելու առումով սահմանված կարգի խախտումով լրացված հարկային հաշիվը դիտվում է որպես մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվ, եթե դրանում արտացոլված տվյալները բավարար են գործարքի էությունը (ապրանքների անվանացանկն ու քանակը կամ ծառայության տեսակն ու ծավալը), գործարքի կողմերը կամ դրա ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը պարզելու համար:

(2-րդ մասն ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-478-Ն)

(3-րդ մասն ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-478-Ն)

(4-րդ մասն ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-478-Ն)

Սույն օրենքի համաձայն` ԱԱՀ վճարող համարվող անձինք հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո, մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ, իրենց հաշվառման վայրի հարկային մարմին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության սահմանած կարգով ներկայացնում են տեղեկություններ` հաշվետու ժամանակաշրջանում իրենց կողմից ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների և իրենց կողմից մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների գծով դուրս գրված (գնորդներին տրված) հարկային հաշիվների վերաբերյալ: Ընդ որում, այդ տեղեկություններում ԱԱՀ վճարող անձը ներառում է տեղեկություններ միայն այն հարկային հաշիվների վերաբերյալ, որոնցում տվյալ անձին հարկային հաշիվ տրամադրած կամ նրանից հարկային հաշիվ ստացած անձի համար տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ստացված կամ տրամադրված հաշիվներում ներառված հարկվող շրջանառության արժեքը գերազանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը:

Գնորդի պահանջով հարկային հաշիվ դուրս չգրելու համար ԱԱՀ վճարող անձինք կրում են հաշվարկային փաստաթուղթ դուրս չգրելու համար օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Սույն օրենքի 8 հոդվածի 4-րդ կետում նշված դեպքերում հարկային պարտավորություն կրելիս ձեռնարկատիրական գործունեություն վարող անձինք Հայաստանի Հանրապետությունում չգրանցված օտարերկրյա անձի անունից կարող են օրենքով սահմանված կարգով դուրս գրել հարկային հաշիվներ, որոնցում, որպես ապրանք առաքող կամ ծառայություն մատուցող անձի` հարկ վճարողի հաշվառման համար և ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համար (Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այդպիսի կարգ սահմանված լինելու դեպքում), նշում են իրենց համապատասխան հաշվառման համարները: Նշված կարգով դուրս գրված հարկային հաշիվները համարվում են դուրս գրված մատակարարի կողմից:

(20-րդ հոդվածը լրաց., փոփ. 26.12.97 ՀՕ-177, լրաց. 26.12.00 ՀՕ-126, 14.12.01 ՀՕ-288, 20.05.02 ՀՕ-347-Ն, լրաց., խմբ., փոփ. 11.12.02 ՀՕ-478-Ն, խմբ. 11.10.07 ՀՕ-211-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։