Անցնել բովանդակությանը
ԱԱՀ-Ի ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 39.1

գործել է մինչև 2009-08-15Բացել ARLIS-ում

Հոդված 39.1.

Սույն օրենքի 15-րդ հոդվածի 28-րդ կետում նշված արտոնության կիրառման առումով մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրեր իրագործողներն այդ մասին նշումներ պետք է կատարեն Հայաստանի Հանրապետությունում գտնվող մատակարարների հետ կնքվող պայմանագրերում:

Մատակարարված ապրանքների գծով ստացված հասույթները կամ ստացված (առանց ԱԱՀ-ի) ապրանքներն ու ծառայությունները կանոնադրական (ծրագրային) նպատակներով չօգտագործելու դեպքում նշված ծրագրի (գործունեության) որակավորումը որպես մարդասիրական օգնության կամ բարեգործականի կարող է փոփոխել կամ կասեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, որը բերում է նշված արտոնությունների գործունեության դադարմանը կամ կասեցմանը:

Նախապես բարեգործական կամ մարդասիրական որակված ծրագրի որակումը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից փոփոխվելու կամ կասեցվելու դեպքում ավելացված արժեքի հարկի նախկինում չվճարված գումարը, ինչպես նաև այն ուշ վճարելու համար սահմանված տույժի գումարը վճարելու պարտավորությունը կրում է`

ա) որպես բարեգործական կամ մարդասիրական որակումը կորցրած (փոփոխված) ծրագիրն իրականացրած կազմակերպությունն այն մասով, որով իրականացվող ծրագրի շահառու կողմը եղել են ֆիզիկական անձինք կամ կազմակերպություններ, եթե նախատեսված էր, որ ծրագրի շրջանակներում նշված անձինք պետք է ստանային ապրանքներ կամ ծառայություններ, իսկ ծրագիրն իր որակումը կորցրել է այդ ապրանքները կամ ծառայությունները փաստացի ստացված չլինելու պատճառով.

բ) որպես բարեգործական կամ մարդասիրական որակումը կորցրած (փոփոխված) ծրագրի շահառուներից յուրաքանչյուրը, եթե վերջիններս կազմակերպություններ են և նախատեսված էր, որ նշված անձինք պետք է ծրագրի շրջանակներում ստացած ապրանքների կամ ծառայությունների օգտագործման արդյունքում երրորդ անձանց մատուցեին ծառայություններ, իսկ ծրագիրն իր որակումը կորցրել է այդ ծառայությունները փաստացի մատուցած չլինելու պատճառով:

Նախապես բարեգործական կամ մարդասիրական որակված ծրագրի որակումը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից փոփոխվելու կամ կասեցվելու դեպքում ավելացված արժեքի հարկի պարտավորությունների մասով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.1-րդ հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետի հաշվարկման սկիզբ է համարվում ծրագրով սահմանված` դրա գործողության ժամկետի վերջը:

(39.1 հոդվածը լրաց. 19.11.02 ՀՕ-461-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։