ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հոկտեմբերի 2009 թվականի N 860-Ա
ՑՅՈՒՐԻԽ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարների միջև արձանագրությունների ստորագրման քննարկումները պատշաճ լուսաբանելու նպատակով հոկտեմբերի 10-11-ը Ցյուրիխ (Շվեյցարիայի Համադաշնություն) գործուղել լրագրողներ` համաձայն հավելվածի։
2. Լրագրողների` Ժնև գործուղման հետ կապված ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:
(2-րդ կետը լրաց. 30.10.09 N 905-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. հոկտեմբերի 9
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2009 թ.
հոկտեմբերի 9-ի N 860-Ա որոշման
Կ Ա Զ Մ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-11-Ը ՑՅՈՒՐԻԽ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Գրիգորյան - Հայաստանի հանրային հեռուստատեսություն (համաձայնությամբ)
Կ. Գրիգորյան - Հայաստանի հանրային հեռուստատեսություն
(համաձայնությամբ)
Գ. Սարգսյան - Հայկական երկրորդ հեռուստաալիք
(համաձայնությամբ)
Ա. Ադումյան - Հանրային երկրորդ հեռուստաալիք
(համաձայնությամբ)
Ա. Գրիգորյան - «Արմենիա» հեռուստաընկերություն
(համաձայնությամբ)
Ա. Հունանյան - «Արմենիա» հեռուստաընկերություն
(համաձայնությամբ)
Ք. Ալագուլյան - «Շանթ» հեռուստաընկերություն
(համաձայնությամբ)
Վ. Պողոսյան - «Շանթ» հեռուստաընկերություն
(համաձայնությամբ)
Դ. Ալավերդյան - «Մեդիամաքս» լրատվական գործակալություն
(համաձայնությամբ)
Հ. Զորոյան - «Արմենպրես» լրատվական գործակալություն
(համաձայնությամբ)
Շ. Ավոյան - Հայաստանի հանրային ռադիո
(համաձայնությամբ)
Ա. Մինասյան - «Պանարամա.էյեմ» էլեկտրոնային պարբերական
(համաձայնությամբ)
Գ. Գևորգյան - «Մեդիասթայլ» ՍՊԸ (համաձայնությամբ)
Ս. Թութխալյան - «Նյուզ.էյեմ» էլեկտրոնային պարբերական
(համաձայնությամբ)
Կ. Տեր-Սահակյան - «Պանարմենիան.նեթ» էլեկտրոնային պարբերական
(համաձայնությամբ)
Ե. Դավիդյան - «Նովոստի արմենիա» էլեկտրոնային
պարբերական (համաձայնությամբ)
Մ. Ղահիրյան - «Լրագիր» էլեկտրոնային պարբերական
(համաձայնությամբ)
Դ. Մարկոսյան - «Ա1+» էլեկտրոնային պարբերական
(համաձայնությամբ)
Տ. Թադևոսյան - «Ֆոտոլուր» լրատվական գործակալություն
(համաձայնությամբ)
Մ. Սիմոնյան - «Այսօր.էյեմ» էլեկտրոնային պարբերական
(համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան