Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործել է մինչև 1999-12-31Բացել ARLIS-ում

Հոդված 6.

Օրենսգիրքը գործողության մեջ դնելու օրվանից իրավաբանական անձինք կարող են ստեղծվել բացառապես օրենսգրքի 5-րդ գլխով նախատեսված կազմակերպական-իրավական ձևերով:

Մինչև օրենսգրքի ուժի մեջ մտնելն ստեղծված ձեռնարկությունների այն կազմակերպական-իրավական տեսակները, որոնք նախատեսված չեն օրենսգրքի 5-րդ գլխով, մինչև 2000 թվականի հունվարի 1-ը ենթակա են վերակազմակերպման և գրանցման: Նշված ժամկետում չվերակազմակերպվելու և չգրանցվելու դեպքում դրանք ենթակա են լուծարման:

Մինչև օրենսգրքի ուժի մեջ մտնելն ստեղծված և օրենսգրքի 5-րդ գլխով նախատեսված կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձինք մինչև 2000 թվականի հունվարի 1-ը իրենց հիմնադիր փաստաթղթերը պետք է համապատասխանեցնեն օրենսգրքի 5-րդ գլխի նորմերի պահանջներին և վերագրանցվեն: Նշված ժամկետում չհամապատասխանեցված և չվերագրանցված հիմնադիր փաստաթղթերը համարվում են անվավեր:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։