Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՇՈԳԵԳԱԶԱՅԻՆ ՑԻԿԼՈՎ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հոկտեմբերի 2009 թվականի N 1199-Ա

ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՇՈԳԵԳԱԶԱՅԻՆ ՑԻԿԼՈՎ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի դրույթները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության կարգը հաստատելու մասին» N 96 որոշմամբ հաստատված քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության կարգի 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի կառուցման նախագծի հատուկ համալիր փորձաքննություն անցկացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ավարտել նախագծի հատուկ համալիր փորձաքննության աշխատանքները:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության տնտեսական կայունացման և զարգացման ջանքերն ուժեղացնելու նպատակով ճապոնական փոխառության» վերաբերյալ հայտագրերի փոխանակման ձևով կնքված պայմանագրով և Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի միջև 2005 թվականի մարտի 29-ին ստորագրված` Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի նախագծի համար (ARM-P2) վարկային համաձայնագրով նախատեսված ֆինանսական միջոցները համարել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրամադրված բյուջետային երաշխիք` «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի կառուցման լիցենզիայի տրամադրման համար:

4. Հաշվի առնելով Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի կառուցման վերաբերյալ միջազգային մրցույթի արդյունքները` էներգաբլոկի կառուցման աշխատանքների վերջնաժամկետ սահմանել 2010 թվականի ապրիլի 21-ը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. հոկտեմբերի 26

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

հոկտեմբերի 15-ի N 1199-Ա որոշման

Կ Ա Զ Մ

ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՇՈԳԵԳԱԶԱՅԻՆ ՑԻԿԼՈՎ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ա. Սիմոնյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

Ռ. Ալավերդյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

Ա. Գևորգյան - ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի տնօրեն

Մ. Ջալալյան - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լիցենզավորված գործունեության մոնիթորինգի և ներդրումային ծրագրերի վարչության պետ (համաձայնությամբ)

Ա. Գիլոյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ

Ա. Ալբերտյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հանրային ծառայությունների ոլորտների ծրագրերի վարչության վառելիքաէներգետիկ համալիրի ծրագրերի բաժնի պետ

Ս. Գլեչունց - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության էլեկտրոնային տեղեկատվական բաժնի պետ

Ղ. Հակոբյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ համաճարակային տեսչության պետի տեղակալ

Ա. Լալայան - Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։