«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 օգոստոսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հուլիսի 2004 թվականի N 1071-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Ագաթ արտադրակոմերցիոն ֆիրմա» պետական փակ բաժնետիրական ընկերության ակտիվների կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել Երևանի Աշտարակի խճուղու 1 հասցեում գտնվող 3 շենքերը` 19384 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով, Երևանի Աշտարակի խճուղու 1 հասցեում գտնվող մեկ անավարտ շինարարությունը` 2322,9 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով, և 12 մեքենասարքավորումները` 18,7 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով` համաձայն հավելվածի, և դրանք հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը` բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացմամբ:
(1-ին կետը լրաց. 29.10.09 N 1249-Ա)
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) 10-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների կատարումը.
բ) հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել «Ագաթ արտադրակոմերցիոն ֆիրմա» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման գործընթացը:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առանձնացման արդյունքում հաշվարկվող ավելացված արժեքի հարկը ենթակա է վճարման` «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն:
(3-րդ կետը փոփ. 29.10.09 N 1249-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2004 թ. օգոստոսի 2
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
հուլիսի 29-ի N 1071-Ա որոշման
Ց Ա Ն Կ
I. ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
NN
ը/կ Անվանումը Թիվը
(հատ) Մակերեսը
(քառ. մ) Հաշվեկշռային
արժեքը
(հազ. դրամ) Հասցեն
1. Շենքեր 3 2713 19384.012 Երևան, Աշտարակի խճ. 1
2. Շինություններ 1 3606 2322.9 Երևան, Աշտարակի խճ. 1
II. ՄԵՔԵՆԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
NN
ը/կ Անվանումը Թիվը
(հատ) Հաշվեկշռային
արժեքը
(հազ. դրամ)
1. Շրջանաձև սղոց 1 3360
2. Ֆուգանային հաստոց 1 680
3. Փայտամշակող հաստոց 2 8160
4. Ճոճանակաձև սղոց 2 440
5. Կլոր սղոցարան 1 440
6. Հաստոց 1 1560
7. Սրող հաստոց 1 120
8. Կոմբինացված հաստոց 1 2000
9. Տրանսֆորմատոր 1 1080
10. Տրանսֆորմատոր «HT-600/10» 1 855
Ընդամենը 12 18695
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան