Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻՐՔԻ ՀԱՏՈՒԿ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2009-10-20-ից մինչև 2010-04-26։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2010-04-26Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 հոկտեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 05009360

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

20 հոկտեմբերի 2009 թ. թիվ 300-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻՐՔԻ ՀԱՏՈՒԿ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 33-րդ հոդվածի 6-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի համար սահմանել արտարժութային դիրքի հատուկ տնտեսական նորմատիվ (այսուհետ՝ Նորմատիվ) վեց ամիս տևողությամբ:

2. Սահմանել, որ

1) Նորմատիվը բաղկացած է երկու տարրերից.

ա. յուրաքանչյուր արտարժույթի երկար դիրքի և բանկի ընդհանուր կապիտալի միջև առավելագույն հարաբերակցություն,

բ. բոլոր արտարժույթների երկար դիրքերի հանրագումարի և բանկի ընդհանուր կապիտալի միջև առավելագույն հարաբերակցություն:

2) Նորմատիվի առավելագույն չափը սահմանվում է.

ա. յուրաքանչյուր արտարժույթի երկար դիրքի և բանկի ընդհանուր կապիտալի միջև՝ 7 տոկոս,

բ. բոլոր արտարժույթների երկար դիրքերի հանրագումարի և բանկի ընդհանուր կապիտալի միջև՝ 10 տոկոս:

3) Նորմատիվը հաշվարկվում է օրական կտրվածքով և արտահայտվում Հայաստանի Հանրապետության դրամով:

4) Նորմատիվի հաշվարկման նպատակով արտարժութային դիրքը բանկի արտարժույթով, ինչպես նաև արտարժութային ռիսկ պարունակող դրամային ակտիվների և պարտավորությունների (նաև հետհաշվեկշռային) միջև եղած տարբերությունն է: Դրամական ակտիվները կամ պարտավորությունները պարունակում են արտարժութային ռիսկ, երբ դրանց գծով ստացվելիք կամ վճարվելիք գումարների մեծությունները հաշվարկվում են արտարժույթի և (կամ) արժութային զամբյուղի՝ դրամի նկատմամբ փոխարժեքի միջոցով և, հետևաբար, կարող են տատանվել վերջինիս փոփոխությամբ պայմանավորված: Ընդ որում, սույն որոշման իմաստով արտարժութային ակտիվ կամ պարտավորություն են համարվում նաև թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորները, ինչպես նաև թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորներով արտահայտված պահանջներն ու պարտավորությունները, մետաղական հաշիվները:

5) Բանկն ունի արտարժութային երկար դիրք, երբ բանկի արտարժույթով ակտիվային հաշիվների մնացորդները գերազանցում են արտարժույթով պարտավորությունների հաշիվների մնացորդներին:

6) Այն դեպքում, երբ ակտիվը կամ պարտավորությունը կցված է որևէ արժութային զամբյուղի (բացառությամբ ՍԴՌ-ի), տվյալ զամբյուղի մեջ մտնող արտարժույթները մասնակցում են համապատասխան արտարժութային դիրքերի հաշվարկին տվյալ զամբյուղի կառուցվածքում իրենց տեսակարար կշռին համապատասխան:

7) Արտարժութային դիրքի հաշվարկն իրականացվում է արտարժույթների առանձին տեսակներով առանց դրանց գծով ածանցյալ գործիքների (սվոփ, ֆյուչերս, ֆորվարդ, օպցիոն):

3. Նորմատիվը գործողության մեջ դնել 2009 թվականի հոկտեմբերի 26-ից:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և գործում է մինչև 2010 թվականի ապրիլի 26-ը՝ ներառյալ:

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ Ա. Ջավադյան

2009 թ. հոկտեմբերի 20

ք. Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։