Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1716-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հոկտեմբերի 2009 թվականի N 1228-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1716-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 3-ի N 681-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1716-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրության`

1) 46-րդ կետի «ա» ենթակետից հանել «ինչպես նաև ֆակուլտետի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական և մյուս անձնակազմի, կուրսանտների դրամական բավարարման, կրթաթոշակների, սննդի ու տրանսպորտային ծախսերի փոխհատուցման չափերը, որոնք հատկացվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից» բառերը.

2) 46-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 46.1-ին, 46.2-րդ, 46.3-րդ և 46.4-րդ կետերով.

«46.1. Ռազմաբժշկական ֆակուլտետի հաստիքային կազմի զինծառայողները`

1) դրամական բավարարումը, լրավճարները և պարգևավճարներն ստանում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում համապատասխան պաշտոնների համար հաստատված չափերով,

2) նյութական ապահովության մյուս տեսակներից, սոցիալական երաշխիքներից և արտոնություններից օգտվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով:

46.2. Սույն կանոնադրության 46.1-ին կետով սահմանված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համապատասխան ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:

46.3. Սույն կանոնադրության 46.1-ին կետով սահմանված ծախսերի բյուջետային ֆինանսավորման հայտերը կազմվում և ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության միջոցով` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից կազմված ծախսային ծրագրերի նախագծերին և ոչ ֆինանսական ցուցանիշներին համապատասխան:

46.4. Սույն կանոնադրության 46.1-ին կետով սահմանված ծախսերի վերաբերյալ եռամսյակային տեղեկատվությունն աճողական կարգով՝ յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո մինչև հաջորդ եռամսյակի առաջին ամսվա 25-ը համալսարանի կողմից ներկայացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. նոյեմբերի 3

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։