Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործել է մինչև 2009-11-19Բացել ARLIS-ում

Հոդված 9.

Սահմանել, որ՝

1) 2010 թվականի հունվար ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ նաև` կառավարություն) չի շարունակի 2009 թվականի բյուջետային տարվա պարտավորությունների գծով գործառնությունների ձևակերպումների իրականացումը.

2) 2009 թվականի ընթացքում առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) Հայաստանի Հանրապետության դրամով ստացվող միջոցները մուտքագրվում են գանձապետական միասնական հաշվի սեփականաշնորհման հատուկ ենթահաշվում, իսկ արտարժույթով ստացվող միջոցները` փոխարկվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում և մուտքագրվում գանձապետական միասնական հաշվի սեփականաշնորհման հատուկ ենթահաշվում.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը սույն օրենքով նախատեսված բյուջետային վարկը տրամադրվում է մինչև 2010 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով.

4) 2009 թվականին քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը կազմում է 40,000.0 դրամ, հարկային և մաքսային ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը՝ 55,500.0 դրամ, իսկ յուրաքանչյուր պետական մարմնի քաղաքացիական ծառայողների տարեկան պարգևատրման ֆոնդի միասնական տոկոսային դրույքաչափը` այդ մարմնի գծով Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված քաղաքացիական ծառայողների աշխատավարձի տարեկան ֆոնդի 10 տոկոսը.

5) 2009 թվականին Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը կազմում է 440,000.0 դրամ, իսկ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը` 392,000.0 դրամ.

6) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28.1-ին հոդվածի I մասի 1.1-րդ կետի «դ» ենթակետով և 1.2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված՝ Երևան քաղաքի տարածքում գոյացող եկամտատեսակները 2009 թվականին ամբողջությամբ ուղղվում են Երևան քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերի ֆինանսավորմանը.

7) համայնքների բյուջեներին «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածով եկամտահարկից և շահութահարկից նախատեսված մասհանումները 2009 թվականի բյուջետային տարում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չեն կատարվում, իսկ բնապահպանական վճարներից մասհանումները կատարվում են «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.

8) սույն օրենքով նախատեսված ֆինանսական համահարթեցման դոտացիաների ընդհանուր գումարի՝ ըստ առանձին համայնքների բաշխման նպատակով իրականացվող հաշվարկներում (համաձայն «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ կետի) օգտագործվում են յուրաքանչյուր համայնքի գծով օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված՝ այդ համայնքի բյուջե 2007 թվականին վճարման ենթակա հողի հարկի և գույքահարկի տարեկան գումարները (առանց հողի հարկի և գույքահարկի գծով 2007 թվականի hունվարի 1-ի դրությամբ առկա չմարված ապառքների, տույժերի և տուգանքների, ինչպես նաև այդ հարկերի գծով 2007 թվականին հաշվարկված տույժերի և տուգանքների գումարների), ավելացված համայնքների ավագանիների կողմից (ավագանիներին օրենքով տրված իրավասությունների սահմաններում) ընդունված որոշումներով ֆիզիկական անձանց և կազմակերպություններին գույքահարկի գծով արտոնությունների տրամադրման հետևանքով այդ հարկի գծով համայնքների 2007 թվականի բյուջեներում եկամուտների կորուստների գումարները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների գծով եկամուտների կորուստների օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցման ենթակա գումարները: Սահմանել, որ այն համայնքների գծով, որոնց տեղական ինքնակառավարման մարմինները 2008 թվականի հունիսի 1-ի դրությամբ փաստացի իրականացրել են գույքահարկ և (կամ) հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց հաշվառման գործառույթներ, 2009 թվականի ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվում են այդ համայնքների ղեկավարների` համապատասխանաբար գույքահարկի և (կամ) հողի հարկի գծով հայտնած ելակետային տվյալները.

9) Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների 2007 թվականի բյուջեներում եկամուտների կորուստների փոխհատուցման գումարների հաշվարկներում կիրառվում են 2006 թվականի համանման կորուստների գումարների հաշվարկներում կիրառված պետական տուրքի գծով ելակետային տվյալները.

10) քաղաքացիաիրավական հարաբերություններից ծագած պարտքի դիմաց պետական կառավարչական հիմնարկի ձեռք բերած գույքի իրացումից եկամուտները հաշվեգրվում են այն հաշիվներին, որտեղ պետք է հաշվեգրվեր տվյալ պարտքի գումարը.

11) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում պետական մասնակցության նվազեցման ճանապարհով ակտիվների կազմից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա գույքն առանձնացնելիս, գույքն ստացող պետական կառավարչական հիմնարկը պարտավոր է մատակարարին վճարել վերջինիս ներկայացրած հարկային հաշվում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարը, մատակարարի անունից այն վճարելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան եկամտային հաշվին` որպես մատակարարի` ավելացված արժեքի հարկի գծով պարտավորության կատարում.

12) Երևան քաղաքում ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների օրինականացման վճարներից, ինչպես նաև պետական սեփականություն համարվող և Երևանի քաղաքապետարանին հանձնվող ինքնակամ կառույցների ուղղակի վաճառքից, աճուրդով օտարումից և վարձակալությունից Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջե ստացվող բյուջետային մուտքերն ուղղվում են Երևան քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերի ֆինանսավորմանը` կառավարության սահմանած կարգով.

13) սույն օրենքի N 1 հավելվածում «Երևանի համաքաղաքային նշանակության ծախսեր» ծրագրով Երևանի քաղաքապետարանի գծով նախատեսված ծախսերի ֆինանսավորումը 2009 թվականին իրականացվում է Երևան քաղաքում տեղաբաշխված պետական սեփականություն համարվող հողերի օտարումից սույն օրենքի N 1 հավելվածով սահմանված մուտքերի` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջե ստացմանը համամասնորեն.

14) Երևան քաղաքի վարչական սահմաններում թույլ տված վարչական իրավախախտումների համար Երևանի քաղաքապետի որոշումներով նշանակված տուգանքներից (տույժերից) Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջե ստացվող բյուջետային եկամուտներն ուղղվում են Երևան քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերի ֆինանսավորմանը` կառավարության սահմանած կարգով.

15) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության ապահովման գծով Հայաստանի Հանրապետության անունից իրականացվող ծառայությունների դիմաց ստացվող վճարների գումարների 2009 թվականի օգտագործման ուղղությունները (տարեկան ծախսերի նախահաշվի ձևով) և կարգը հաստատում է կառավարությունը:

Սույն կետում նշված ծախսերի ֆինանսավորումը, հաստատված նախահաշվին համապատասխան, 2009 թվականին իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության ապահովման գծով Հայաստանի Հանրապետության անունից իրականացվող ծառայությունների դիմաց 2009 թվականին ստացվող վճարների գումարների, ինչպես նաև մինչև 2009 թվականի հունվարի 1-ը մատուցված ծառայությունների դիմաց ստացված վճարների` 2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ չօգտագործված գումարների հաշվին.

16) «ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների կողմից նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ այդ փոխհատուցումն ստացած անձանց աղքատության ընտանեկան նպաստներ ստացողների ցուցակներից հանելու համար.

17) 2009 թվականին շարունակվում է «ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների` նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը` «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ կետով հաստատված ծրագրի շրջանակներում հաշվառված անձանց մասով` այդ ծրագրին համապատասխան (հաշվի առած «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետի պահանջը).

18) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան՝ պետական հիմնարկների համար կառավարության ընդունած որոշումների համաձայն բացված արտաբյուջետային միջոցների հաշիվների (բացառությամբ դատական, իրավապահ և դատական ակտերի հարկադիր կատարման մարմինների դեպոզիտային, իրավաբանական անձանց սպասարկման նպատակով պետական հիմնարկների համար բացված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համար բացված դեպոզիտային (արտարժութային) հաշիվների), ինչպես նաև հարկային և մաքսային մարմինների և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների խրախուսման և (կամ) համակարգի զարգացման նպատակային ֆոնդերի հաշիվների միջոցների շրջանառությունը 2009 թվականի ընթացքում իրականացվում և այդ հաշիվների մուտքերի և ելքերի նախահաշվային ու փաստացի ցուցանիշները Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվություններում արտացոլվում են որպես պետական բյուջեի համապատասխան մուտքեր և ելքեր` կառավարության սահմանած կարգով: Ընդ որում, նախահաշիվներով նախատեսվող` 2009 թվականի բյուջետային տարվա եկամուտների գումարների չափով ենթակա են ավելացման սույն օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների գումարները, ծախսերի նախահաշվային գումարների չափով` սույն օրենքի 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային ծախսերի համապատասխան գումարները (սույն կետում նշված նախահաշիվներին համապատասխան ֆինանսավորվող ծրագրերը և դրանց գծով նախատեսվող ծախսերը որպես առանձին լրացուցիչ ծրագրեր արտացոլելով սույն օրենքի N 1 հավելվածի` այդ ծրագրերին համապատասխանող բաժիններում), իսկ եկամուտների և ծախսերի նախահաշվային գումարների դրական կամ բացասական տարբերության չափով` համապատասխանաբար պակասեցման կամ ավելացման` սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարը և սույն օրենքի 3-րդ հոդվածով և N 4 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարները (անհրաժեշտության դեպքում լրացում կատարելով այդ տարրերի կազմում).

19) աղետի գոտում անօթևան մնացած ընտանիքներին բնակարաններով ապահովելու նպատակով 2008 և 2009 թվականների ընթացքում կնքված և կառավարության կողմից սահմանված անշարժ գույքի ձեռքբերման պայմանագրերով նախատեսված ֆինանսական պարտավորությունները կկատարվեն նաև հաջորդ տարիների պետական բյուջեների միջոցների հաշվին:

20) տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող առանձին վարկային և դրամաշնորհային ծախսային ծրագրերով սույն օրենքով նախատեսված հատկացումների (Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորման մասով) գումարների ավելացման և (կամ) նախատեսման անհրաժեշտության առաջացման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այդ նպատակով 2009 թվականին կատարվելիք միջծրագրային վերաբաշխումները «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան հաշվարկված միջծրագրային վերաբաշխումների 2009 թվականի առավելագույն թույլատրելի սահմանաչափի իրացման մակարդակը որոշելիս հաշվի չեն առնվում:

(9-րդ հոդվածը լրաց. 07.10.09 ՀՕ-184-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։