Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 826-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հոկտեմբերի 2009 թվականի N 1243-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 826-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հուշարձանների վերականգնման «Շիրակ» արվեստանոց», «Հուշարձանների վերականգնման «Գուգարք» արվեստանոց», «Հուշարձանների վերականգնման «Տավուշ» արվեստանոց», «Հուշարձանների վերականգնման «Վայք», «Արագածոտն», «Հուշարձանների վերականգնման «Գեղարքունիք» արվեստանոց», «Հուշարձանների վերականգնման «Զանգեզուր» արվեստանոց» փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման ձևով վերակազմակերպելու, «Հուշարձանների վերականգնման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու և վերջինիս պետական բաժնետոմսերի կառավարման լիազորությունները Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը վերապահելու մասին» N 826-Ն որոշման վերնագրից և 1-ին կետից հանել «Հուշարձանների վերականգնման «Գուգարք» արվեստանոց»,» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. նոյեմբերի 4

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։