Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 նոյեմբերի 2009 թվականի N 948-Ա

Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հու-լիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին 2009 թվականի նոյեմբերի 10-12-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության միջև 2010-2012 թվականների գործնական ծրագիրն ստորագրելու, ինչպես նաև Մոսկվայի երաժշտության միջազգային տանը կայանալիք` ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդ կատարողների գալահամերգին ներկա գտնվելու համար:

2. Հ. Պողոսյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության համար նախատեսված միջոցների, իսկ Ռուսաստանի Դաշնությունում կեցության ծախսերը` Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Հ. Պողոսյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված մյուս ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հ. Պողոսյանի՝ Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը:

5. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. նոյեմբերի 13

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։