Գլուխ I · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 2
Հոդված 2.
Դատավորների կարգավիճակի միասնականությունը
Հայաստանի Հանրապետությունում դատավորներ են` օրենքով սահմանված կարգով նշանակված առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նախագահները և դատավորները, վճռաբեկ դատարանի նախագահը, դրա պալատների նախագահները և դատավորները:
Դատավոր է այն անձը, ով Սահմանադրությամբ սահմանված կարգով օժտված է արդարադատություն իրականացնելու իրավասությամբ և իր պաշտոնեական պարտավորություններն իրականացնում է մշտական հիմունքներով:
Բոլոր դատավորներն ունեն միասնական կարգավիճակ և միմյանցից տարբերվում են իրենց լիազորություններով և իրավասությամբ: