Հոդված 16
Հոդված 16.
Դատավորի աշխատավարձը
Դատավորի աշխատավարձի չափը սահմանվում է օրենքով, ընդ որում`
1) միևնույն ատյանի բոլոր դատարանների դատավորները և միևնույն ատյանի բոլոր դատարանների նախագահները համապատասխանաբար վարձատրվում են հավասար չափով.
2) վերաքննիչ դատարանների դատավորների և դատարանների նախագահների աշխատավարձերը գերազանցում են համապատասխանաբար առաջին ատյանի դատավորների և դատարանների նախագահների աշխատավարձերը տասը տոկոսով.
3) վճռաբեկ դատարանի դատավորների և դատարանի նախագահի աշխատավարձերը գերազանցում են համապատասխանաբար վերաքննիչ ատյանի դատավորների և դատարանների նախագահների աշխատավարձերը տասը տոկոսով:
Դատավորի աշխատավարձը չի կարող պակաս լինել համապատասխան ատյանի դատարանի նախագահի աշխատավարձից ավելի, քան տասը տոկոսով:
Վճռաբեկ դատարանի պալատների դատավորների աշխատավարձը չի կարող պակաս լինել վճռաբեկ դատարանի նախագահի աշխատավարձից ավելի, քան հինգ տոկոսով: