Հոդված 31
Հոդված 31.
Դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքերը
Դատավորին կարգապահական պատասխանատվության է ենթարկում արդարադատության խորհուրդը:
Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունի արդարադատության նախարարը:
Դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքերն են`
1) արդարադատություն իրականացնելիս օրենքի խախտում թույլ տալը.
2) աշխատանքային կարգապահությունը խախտելը.
3) դատավորին անվայել արարք կատարելը.
4) սույն օրենքի 14 կամ 15 հոդվածների պահանջները խախտելը:
Դատական ակտը բեկանելը կամ փոփոխելն ինքնին չի առաջացնում այդ ակտը կայացրած (կայացմանը մասնակցած) դատավորի պատասխանատվություն, եթե արդարադատություն իրականացնելիս նա թույլ չի տվել օրենքի կանխամտածված խախտում կամ անբարեխղճություն, որն էական հետևանքներ է առաջացրել:
Դատավորը կարող է կարգապահական տույժի ենթարկվել կարգապահական խախտման հայտնաբերման օրվանից ոչ ուշ, քան երեք ամիս հետո` չհաշված կարգապահական վարույթի ընթացքը կամ աշխատանքից հարգելի պատճառներով դատավորի բացակայության ժամանակը, բայց ոչ ուշ, քան խախտումը հայտնաբերելու օրվանից մեկ տարի հետո:
Մինչև կարգապահական վարույթի նյութերն արդարադատության խորհուրդ ուղարկելը դրանց հետ իրավունք ունի ծանոթանալ այն դատավորը, ում նկատմամբ վարույթ է հարուցվել: Ընդ որում, դատավորն իրավունք ունի ներկայացնել լրացուցիչ բացատրություններ կամ միջնորդություն հարուցել լրացուցիչ ստուգումներ կատարելու մասին: