Անցնել բովանդակությանը
Գլուխ VI · ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԵՐԸ

Հոդված 35

գործել է մինչև 2001-10-18Բացել ARLIS-ում

Հոդված 35.

Որակավորման դասերի շնորհումը

Որակավորման դասերը, որպես կանոն շնորհվում են`

1) բարձրագույն որակավորման դասը և առաջին որակավորման դասը` Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներին.

2) երկրորդ որակավորման դասը և երրորդ որակավորման դասը` Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանների դատավորներին.

3) չորրորդ որակավորման դասը և հինգերորդ որակավորման դասը` Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների դատավորներին:

Որակավորման դասերը շնորհում է Հանրապետության Նախագահը` արդարադատության խորհրդի առաջարկության հիման վրա: Դատավորներին որակավորման դասեր շնորհելու միջնորդությամբ արդարադատության խորհուրդ է դիմում արդարադատության նախարարը:

Առաջին անգամ դատավորի պաշտոնում նշանակված անձանց` երկամսյա ժամկետում շնորհվում է համապատասխան որակավորման դաս:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։