Անցնել բովանդակությանը
Գլուխ VI · ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԵՐԸ

Հոդված 37

գործել է մինչև 2001-10-18Բացել ARLIS-ում

Հոդված 37.

Որակավորման դասերի համար տրվող հավելավճարները և այլ արտոնությունները

Դատավորներին շնորհվող որակավորման դասերը և այդ կապակցությամբ սահմանվող արտոնությունները, բացի սույն հոդվածի երրորդ մասով սահմանված հավելավճարներից, պահպանվում են ցմահ: Այլ աշխատանքի անցնելու դեպքում դրանք պահպանվում են, եթե նոր պաշտոնի հետ կապված դասեր (կոչումներ)` համապատասխան արտոնություններով սահմանված չեն:

Դատավորներն իրենց շնորհված որակավորման դասերից կարող են զրկվել միայն սույն օրենքի 30 հոդվածի առաջին մասի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ և 11-րդ կետերով նախատեսված հիմքերով նրանց լիազորությունները դադարեցվելու դեպքում: Որակավորման դասից զրկելը կատարվում է դրա շնորհման համար սահմանված կարգով:

Որակավորման դաս կրող դատավորների աշխատավարձի նկատմամբ սահմանվում է դրամական հավելավճար հետևյալ չափերով`

1) բարձրագույն որակավորման դաս` 50 տոկոսի չափով.

2) առաջին որակավորման դաս` 40 տոկոսի չափով.

3) երկրորդ որակավորման դաս` 30 տոկոսի չափով.

4) երրորդ որակավորման դաս` 25 տոկոսի չափով.

5) չորրորդ որակավորման դաս` 20 տոկոսի չափով.

6) հինգերորդ որակավորման դաս` 15 տոկոսի չափով:

Որակավորման դաս կրող դատավորներին վճարվում է հավելավճար` աշխատանքային ստաժի համար պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հետևյալ տոկոսային արտահայտությամբ`

1) 5-10 տարի` 5 տոկոսի չափով.

2) 10-15 տարի` 10 տոկոսի չափով.

3) 15-20 տարի` 15 տոկոսի չափով.

4) 20-25 տարի` 20 տոկոսի չափով.

5) 25 տարուց ավելի` 25 տոկոսի չափով, իսկ 25 տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար` հավելյալ մեկ տոկոսի չափով:

Սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված հավելավճարի սահմանման համար հիմք համարվող աշխատանքային ստաժը ներառում է`

1) այն աշխատանքը կամ ծառայությունը, որի կապակցությամբ դատավորը կրել է զինվորական, հատուկ, պատվավոր կոչումներ կամ այլ դասային աստիճաններ.

2) իրավաբանի մասնագիտությամբ` ցանկացած այլ աշխատանք:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։