Գլուխ I · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 6
Հոդված 6.
Դատավորի գործունեությանը միջամտելու անթույլատրելիությունը
Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց, կուսակցությունների, հասարակական միավորումների և լրատվության միջոցների ցանկացած միջամտություն դատավորի գործունեությանը` արդարադատություն իրականացնելիս անթույլատրելի է և առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
Դատավորը պարտավոր չէ բացատրություններ տալ իր վարույթում գտնվող գործի կամ նյութի էության վերաբերյալ կամ դրանք տրամադրել ծանոթացման այլ կերպ, քան օրենքով նախատեսված դեպքերում և կարգով: