Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 մարտի 2009 թվականի N 172-Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության տարածքում ինքնակամ շինարարության դեմ պայքարի հիմնախնդիրների լուծման հայեցակարգի մշակման աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովին՝ մինչև 2009 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքում ինքնակամ շինարարության դեմ պայքարի հիմնախնդիրների լուծման հայեցակարգը:

(2-րդ կետը փոփ. 29.09.09 N 813-Ա, 13.11.09 N 946-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. մարտի 5

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2009 թ.

մարտի 5-ի N 172-Ա որոշման

Կ Ա Զ Մ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Վ. Վարդանյան -ՀՀ քաղաքաշինության նախարար (հանձնաժողովի

նախագահ)

Գ. Մալխասյան -ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

Ա. Բախշյան -ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ

Ա. Մուսայան -ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ

Կ. Արեյան -Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ

Տ. Գրիգորյան -ՀՀ բնապահպանական պետական տեսչության պետ

Մ. Մինասյան -Հայաստանի Ճարտարապետների միության նախագահ (համաձայնությամբ)

Գ. Գալստյան -Հայաստանի շինարարների միության նախագահ (համաձայնությամբ)

Կ. Մարգարյան -ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպանական վարչության պետ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։