ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 սեպտեմբերի 2009 թվականի N 757-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (այսուհետ` ԳՐԵԿՈ) ստեղծման 10-ամյակին նվիրված համաժողովին մասնակցելու նպատակով 2009 թվականի հոկտեմբերի 4-9-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Գ. Դանիելյանի` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, Տ. Բարսեղյանի և Վ. Դեմիրճյանի` Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
(2-րդ կետը լրաց. 19.11.09 N 964-Ա)
3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Օսիկյանի` Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Ստրասբուրգ մեկնելու հետ կապված հարցերը:
5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գ. Դանիելյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. սեպտեմբերի 10
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2009 թ.
սեպտեմբերի 10-ի N 757-Ա որոշման
Կ Ա Զ Մ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-9-Ը ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Գ. Դանիելյան - ՀՀ արդարադատության նախարար (պատվիրակության ղեկավար, հոկտեմբերի 4-7-ը)
Ա. Օսիկյան - ԳՐԵԿՈ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար (հոկտեմբերի 4-9-ը)
Տ. Բարսեղյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ (հոկտեմբերի 4-9-ը)
Վ. Դեմիրճյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական հարաբերությունների վարչության պետ (հոկտեմբերի 4-7-ը)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան