Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ, ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 10. Հաշվետվությունների ներկայացման կարգը և ժամկետները

գործել է մինչև 2011-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 10. Հաշվետվությունների ներկայացման կարգը և ժամկետները

1. Վճարողները մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը կարգավորման պարտադիր վճարների հաշվետվությունները ներկայացնում են հարկային մարմին:

Կարգավորման պարտադիր վճարի հաշվետվության ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը` համաձայնեցնելով հանձնաժողովի հետ:

2. Նախորդ ժամանակաշրջանների համար ներկայացված կարգավորման պարտադիր վճարի հաշվետվություններում վճարողների կողմից սխալներն ինքնուրույն հայտնաբերվելու դեպքում վճարողները կարող են հարկային մարմին ներկայացնել ճշգրտված հաշվետվություններ, որոնց հիման վրա հարկային մարմինը կատարում է այդ ժամանակաշրջանների համար պարտավորությունների վերահաշվարկ:

3. Վճարողները կարգավորման պարտադիր վճարի հաշվետվությունները ներկայացնում են էլեկտրոնային եղանակով կամ ուղարկում են փոստով` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և պայմաններով, կամ հանձնում են ըստ պատկանելության:

(10-րդ հոդվածը լրաց. 27.10.09 ՀՕ-196-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։