Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածում`
Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածում`
1) առաջին պարբերությունը «հաշվարկային փաստաթղթում» բառերից հետո լրացնել «(բացառությամբ կրճատ հաշիվ-ապրանքագրերի)» բառերով.
2) առաջին պարբերությունը «ԱԱՀ-ի դրույքաչափը և գումարը,» բառերից հետո լրացնել «հարկային հաշվի սերիան և համարը» բառերով.
3) երրորդ պարբերության`
- առաջին նախադասությունում «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության» բառերը փոխարինել «վերադաս հարկային մարմնի» բառերով, «տեղեկություններ» բառը` «տեղեկանք» բառով, իսկ «վերաբերյալ» բառից հետո լրացնել «(բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի)» բառերով,
- երկրորդ նախադասությունում «տեղեկություններում» բառը փոխարինել «տեղեկանքում» բառով.
4) երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`
«Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների օտարման դեպքերում գնորդի պահանջով հարկային հաշվում առանձնացվում է նաև ակցիզային հարկի գումարը:
Հարկային հաշիվներ կարող են դուրս գրվել`
1) էլեկտրոնային եղանակով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կամ
2) հարկային մարմնից ձեռք բերված հարկային հաշիվների ձևերի լրացման միջոցով: Սույն մասում նշված հարկային հաշիվների ձևերը ենթակա չեն այլ անձանց օտարման կամ պատճենահանման միջոցով բազմացման: Հարկային հաշիվների տրամադրման, դրանց լրացման, դուրսգրման, պահպանման, ստացված հարկային հաշիվների օգտագործման վերաբերյալ հաշվետվության ներկայացման, խոտանված, անվավեր ճանաչված և չօգտագործված հարկային հաշիվների վերադարձման կարգերը սահմանում է վերադաս հարկային մարմինը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է հարկային մարմնից հաշիվների ձևերի գինը և ձեռքբերման կարգը, հարկային մարմնի կողմից տրամադրվող հարկային հաշիվների ձևերի տպագրության, հարկային հաշվի սերիայի և համարի գեներացման, ինչպես նաև սույն հոդվածով ներկայացվող պահանջներին համապատասխանող հարկային հաշիվների դուրսգրումն ու հաշվառումն ապահովող այլ կարգերը:».
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`
«Դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ սույն հոդվածով սահմանված տեղեկությունները հարկային մարմին կարող են չներկայացվել այն հարկային հաշիվների մասով, որոնք դուրս են գրվել սույն հոդվածի երրորդ մասի 1-ին կետում նշված կարգով: Ընդ որում, սույն հոդվածի երրորդ մասի 1-ին կետում նշված կարգով դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ հարկային մարմին տեղեկություններ չեն ներկայացվում, եթե հարկ վճարողի կողմից հարկային մարմնին, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, կապի միջոցով կամ էլեկտրոնային տարբերակով տրամադրվել է տեղեկատվություն հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ:»: