Հոդված 5. Օրենքի 43.1-րդ հոդվածում`
Հոդված 5. Օրենքի 43.1-րդ հոդվածում`
1) «տեղեկություններում ապրանքների մատակարարման կամ ձեռքբերման և ծառայությունների մատուցման կամ ստացման գծով ԱԱՀ-ի գումարները» բառերը փոխարինել «տեղեկանքում ապրանքների մատակարարմանը կամ ձեռքբերմանը և ծառայությունների մատուցմանը կամ ստացմանը վերաբերող հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկություններ» բառերով.
2) «ներկայացված» բառից հետո լրացնել «կամ չներկայացված» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով`
«Ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների գծով այն հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները, որոնք ներկայացվել են (ներառվել են տեղեկանքում) հարկային հաշվի ստացմանը հաջորդող որևէ հաշվետու ժամանակաշրջանում, հաշվանցվում են տեղեկությունների ներկայացման ժամանակաշրջանի համար ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկով:»: