«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 մարտի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 փետրվարի 2004 թվականի N 211-Ն
ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ՈՒՂԵԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության բնակչության առողջության առաջնային պահպանման 2003-2008 թվականների ռազմավարությունը և Հայաստանի Հանրապետությունում առողջության առաջնային պահպանման կազմակերպման ու ֆինանսավորման նոր մեթոդների մշակման 2003-2004 թվականների փորձարարական ծրագիրը հաստատելու մասին» N 1533-Ն որոշմամբ հաստատված ժամանակացույցի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների ընտանեկան բժիշկների կողմից սոցիալապես անապահով ու հատուկ խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային բուժման և հետազոտման ուղեգրման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
բ) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններում ընտանեկան բժիշկների կողմից քաղաքացիների մասնագիտական և լաբորատոր ախտորոշիչ հետազոտությունների ուղեգրման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.
գ) ընտանեկան բժիշկների միջոցով պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման շրջանակներում հիվանդանոցային բժշկական օգնության և հետազոտման ուղեգրի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի.
դ) ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունում մասնագիտական խորհրդատվության, բուժման ու լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների ուղեգրի ձևը՝ համաձայն N 4 հավելվածի.
ե) ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների ընտանեկան բժիշկների կողմից` սոցիալապես անապահով ու հատուկ խմբերում չընդգրկված անձանց հիվանդանոցային բուժման և հետազոտման ուղեգրման կարգը` համաձայն N 5 հավելվածի,
զ) ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների ընտանեկան բժիշկների կողմից` սոցիալապես անապահով ու հատուկ խմբերում չընդգրկված անձանց հիվանդանոցային բժշկական օգնության և հետազոտման ուղեգրի ձևը` համաձայն N 6 հավելվածի:
(1-ին կետը լրաց., փոփ. 19.11.09 N 1338-Ն)
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝ աջակցել ընտրված փորձարարական վայրերի բժշկական կազմակերպություններում սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով հաստատված կարգերի ներդրման գործընթացին և ապահովել վերահսկողություն դրա իրականացման նկատմամբ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2004 թ. փետրվարի 26
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
փետրվարի 19-ի N 211-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՈՒ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ՈՒՂԵԳՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ընտանեկան բժիշկների կողմից քաղաքացիներին հիվանդանոցային բժշկական օգնություն և ախտորոշում իրականացնող բժշկական կազմակերպություններ ուղեգրման պահանջներն ու պայմանները:
2. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդանոցային բժշկական օգնություն ստանալու համար քաղաքացիներն ուղեգրվում են միայն այն հիվանդանոցային և ախտորոշիչ լիցենզավորված բժշկական կազմակերպություններ, որոնց հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվել են պետական պատվերի պայմանագրեր:
3. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բժշկական կազմակերպությունների կողմից քաղաքացիներին հիվանդանոցային բուժման համար ուղեգրերը տրվում են`
ա) պետության կողմից երաշխավորված անվճար բուժում ստանալու իրավունք ունեցող՝ տվյալ տարում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող` բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց.
բ) միայն հիվանդանոցային կազմակերպություններում՝ տվյալ հիվանդությունների կամ վիճակների գծով թույլատրված` ցուցաբերվող բժշկական օգնության շրջանակներում։
Բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների կողմից տրված ուղեգրերի հետ պետք է ներկայացվի նաև քաղվածք ամբուլատոր քարտից:
4. Բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված քաղաքացիներն ուղեգրի հետ հիվանդանոցային կամ ախտորոշիչ բժշկական կազմակերպություն են ներկայացնում նաև սոցիալական համապատասխան կարգավիճակը հաստատող փաստաթուղթ և անձնագիր (երեխաների համար՝ ծննդյան վկայական) կամ դրանց պատճենները։
5. Հայաստանի Հանրապետության մարզերի ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններից Երևանի հիվանդանոցներ քաղաքացիների ուղեգրման համար պարտադիր պայման է մարզային հիվանդանոցներում անհրաժեշտ բուժման կազմակերպման տեխնիկական հնարավորությունների բացակայությունը, այսինքն, քաղաքացիները կարող են ուղեգրվել միայն այն հիվանդությունների բուժման համար, որոնք չեն կարող կազմակերպվել տվյալ մարզի բժշկական կազմակերպությունների ուժերով:
6. Քաղաքացուն տրված ուղեգիրն ստորագրվում է ուղեգրող բժշկական կազմակերպության ղեկավարի կողմից և հաստատվում բժշկական կազմակերպության կլոր կնիքով (կլոր կնիքի բացակայության դեպքում ուղեգիրը համարվում է անվավեր):
7. Ուղեգիրը լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 19-ի N 211-Ն որոշմամբ հաստատված ձևի (N 3 հավելված) վրա: Բացառիկ դեպքերում՝ նշված ձևի բացակայության դեպքում, ուղեգիրը կարող է լրացվել նաև ուղեգրող բժշկական կազմակերպության ձևաթղթի վրա՝ սահմանված ուղեգրի ձևում պարունակվող բոլոր տեղեկությունների պարտադիր լրացմամբ:
8. Քաղաքացիների անվճար բժշկական օգնության կամ հետազոտման համար անհրաժեշտ փաստաթղթերը նախապատրաստվում են ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունում` բուժող բժշկի կողմից (ընտանեկան բժիշկ, տեղամասային թերապևտ, մանկաբույժ, առանձին դեպքերում` բժիշկ-մասնագետներ, սակայն` ընտանեկան կամ տեղամասային բժշկի մասնակցությամբ):
9. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 19-ի N 211-Ն որոշմամբ հաստատված ձևի (N 3 հավելված)` հիվանդանոցային կազմակերպությունները, ուր ուղեգրվում է հիվանդը, պարտավոր են լրացնել և ուղեգրող ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություն վերադարձնել ուղեգրի` հատման գծից ներքև գտնվող հատվածը:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
փետրվարի 19-ի N 211-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՂԵԳՐՄԱՆ
(Վերնագիրը փոփ. 19.11.09 N 1338-Ն)
1. Սույն կարգով սահմանվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններում ընտանեկան բժիշկների կողմից քաղաքացիների մասնագիտական և լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների ուղեգրման պայմանները, պահանջներն ու ուղեգրման ձևը:
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 19.11.09 N 1338-Ն)
3. Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունում քաղաքացիների մասնագիտական ու լաբորատոր-ախտորոշիչ հետազոտության ուղեգիրը լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 19-ի N 211-Ն որոշմամբ հաստատված ձևի (N 4 հավելված) վրա, որը հաստատվում է ուղեգրող բժշկի ստորագրությամբ և անձնական կնիքով:
(3-րդ կետը փոփ. 19.11.09 N 1338-Ն)
4. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 19-ի N 211-Ն որոշմամբ հաստատված ձևի (N 4 հավելված)` բժիշկ-մասնագետը կամ լաբորատոր-ախտորոշիչ ծառայության մասնագետը (ուր ուղեգրվել է հիվանդը), պարտավոր է լրացնել և ուղեգրող բժշկին վերադարձնել ուղեգրի` հատման գծից ներքև գտնվող հատվածը, առանց որի չի կարող իրականացվել բուժման փոխհատուցումը:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2004 թվականի
փետրվարի 19-ի N 211-Ն որոշման
Ձև
ՈՒ Ղ Ե Գ Ի Ր
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ
1. Հիվանդանոցային կազմակերպությունը, ուր ուղեգրվում է հիվանդը_________________
(անվանումը)
____________________________________________________________
____________________________________________________________
(հասցեն)
2. Քաղաքացի _______________________________ __________ ___ ______
(անունը, հայրանունը, ազգանունը) (ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)
____________________________________________
(անձնագրի սերիան, համարը) (ծննդյան վկայականի համարը)
______________________________________________ _____________
(հիվանդի մշտական բնակության հասցեն (մարզը, քաղաքը, փողոցը, տունը, բնակարանը) (հեռախոսահամարը)
3. Ուղեգրող ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություն
__________________________________________________ | | | | |
(անվանումը) (ծածկագիրը)
__________________________________________ _________________
(հասցեն) (հեռախոսահամարը)
4. Ուղեգրվող քաղաքացու նախնական ախտորոշումը (կցել կատարված հետազոտությունների
արդյունքները և քաղվածք ամբուլատոր քարտից)_____________________________
____________________________________________________________
5. Ուղեգրման նպատակը (ընդգծել)` ախտորոշման ճշգրտում, խորհրդատվություն, բուժում
6. Պետական պատվերի իրականացման հիմքերը`
ա) քաղաքացին պատկանում է սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբի
(նշել խումբը)
բ) բժշկասոցիալական ցուցումով
գ) անհետաձգելի վիճակ
7. Բուժող բժիշկ (ընտանեկան բժիշկ, թերապևտ, մանկաբույժ) _____________________
(անունը, ազգանունը)
| | | | ________________________ __________ _____________ 200 թ.
(ծածկագիրը) (ստորագրությունը)
8. Ուղեգրող ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական
կազմակերպության տնօրեն
______________________________
(ստորագրությունը) _________________________
(անունը, ազգանունը)
_____ _______________ 200 թ.
Կ.Տ.
………………………………………………………………...................................………………………………………..
1. Ուղեգրող ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունը ____________
(անվանումը)
______________________________ | | | |
(ծածկագիրը)
2. Քաղաքացի ________________________ ____________ ___ _________
(անունը, հայրանունը, ազգանունը) (ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)
__________________________________________________
(անձնագրի սերիան, համարը) (ծննդյան վկայականի համարը)
___________________________________________ ___________
(հիվանդի մշտական բնակության հասցեն (մարզը, քաղաքը, փողոցը, տունը, բնակարանը) (հեռախոսահամարը)
3. Ուղեգրված քաղաքացու հաստատված ախտորոշումը կամ տվյալներ լաբորատոր-ախտորոշիչ
հետազոտությունների արդյունքների մասին_________________________________
____________________________________________________________
4. Նշանակումներ և խորհուրդներ_______________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
5. Բուժող բժիշկ_____________ _______________ _____________________
(անունը, ազգանունը) (ստորագրությունը) (դուրսգրման (հետազոտման) տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)
6. Հիվանդանոցային կազմակերպություն ___________________________________
(անվանումը, հասցեն)
____________________________________________________________
Տնօրեն ___________________________
(ստորագրությունը) ________________________
(անունը, ազգանունը)
____________________________________________
(դուրսգրման (հետազոտման) տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)
Կ.Տ.
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 4
ՀՀ կառավարության 2004 թվականի
փետրվարի 19-ի N 211-Ն որոշման
Ո Ւ Ղ Ե Գ Ի Ր N ____
ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Շտապ՝ այո ▽ ոչ ▽
1. Ուղեգրվում է քաղաքացի _________________________________________
(անունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,
___________________________________________________________
բնակության վայրը)
2. Ուղեգրվողի նախնական ախտորոշումը _________________________________
___________________________________________________________
3. Ուղեգրման նպատակը (ընդգծել)` ախտորոշում, ախտորոշման ճշգրտում, խորհրդատվություն, բուժում, ախտորոշիչ քննություն
4. Բուժող բժիշկ ____________________ ____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
_____ _____________ 20 թ.
Կ.Տ.
---------------------------------------------------------------------------------------------------------------
1. Քաղաքացի ___________________________________________________
(անունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, բնակության վայրը)
____________________________________________________________
2. Ուղեգրված քաղաքացու հաստատված ախտորոշումը կամ լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների արդյունքները ____________________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
3. Նշանակումներ և խորհուրդներ ______________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
4. Բժիշկ-խորհրդատու ____________________ ____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
_____ ______________ 20 թ.
Կ.Տ.
(Հավելվածը խմբ. 19.11.09 N 1338-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 5
ՀՀ կառավարության 2004 թվականի
փետրվարի 19-ի N 211-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ` ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՈՒ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ՈՒՂԵԳՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների ընտանեկան բժիշկների կողմից` սոցիալապես անապահով ու հատուկ խմբերում չընդգրկված անձանց հիվանդանոցային բուժման և հետազոտման ուղեգրման պայմանները:
2. Քաղաքացիները հիվանդանոցային բժշկական օգնության և հետազոտման ուղեգրվում են միայն լիցենզավորված բժշկական կազմակերպություններ:
3. Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների ընտանեկան բժիշկների կողմից` սոցիալապես անապահով ու հատուկ խմբերում չընդգրկված անձանց հիվանդանոցային բուժման և հետազոտման ուղեգիրը լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 19-ի N 211-Ն որոշմամբ հաստատված ձևի վրա, որը հաստատվում է ուղեգրող բժշկի ստորագրությամբ և անձնական կնիքով:
4. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 19-ի N 211-Ն որոշմամբ հաստատված ձևի` հիվանդանոցային կազմակերպությունը լրացնում և ուղեգրող ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություն է վերադարձնում ուղեգրի` հատման գծից ներքև գտնվող հատվածը:
(Հավելվածը լրաց. 19.11.09 N 1338-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 6
ՀՀ կառավարության 2004 թվականի
փետրվարիի 19-ի N 211-Ն որոշման
ՈՒ Ղ Ե Գ Ի Ր N ____
ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ` ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՈՒ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ
1. Բժշկական կազմակերպությունը, ուր ուղեգրվում է հիվանդը ____________________
___________________________________________________________
2. Քաղաքացի __________________________________________________
(անունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, բնակության վայրը, հեռախոսահամարը)
___________________________________________________________
3. Ուղեգրող բժշկական կազմակերպության անվանումը _________________________
(նշել նաև ՀՀ մարզը կամ քաղաքը, հեռախոսահամարը)
___________________________________________________________
4. Ուղեգրվող քաղաքացու նախնական ախտորոշումը __________________________ (կցել կատարված հետազոտությունների
___________________________________________________________
արդյունքները և քաղվածք ամբուլատոր քարտից)
___________________________________________________________
5. Ուղեգրման նպատակը (ընդգծել)` ախտորոշման ճշգրտում, խորհրդատվություն, բուժում
6. Բուժող բժիշկ ____________________ ____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
_____ _____________ 20 թ.
Կ.Տ.
-------------------------------------------------------------------------------------------------------------
1. Քաղաքացուն ուղեգրած բժշկական կազմակերպության անվանումը ________________
___________________________________________________________
2. Քաղաքացի __________________________________________________
(անունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, բնակության վայրը, հեռախոսահամարը)
___________________________________________________________
3. Հաստատված ախտորոշումը կամ հետազոտությունների արդյունքները (կցել) __________
___________________________________________________________
___________________________________________________________
4. Նշանակումներ և խորհուրդներ _____________________________________
___________________________________________________________
___________________________________________________________
___________________________________________________________
5. Բուժող բժիշկ ____________________ ____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
___________________________________________________________
(դուրսգրման (հետազոտման) ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)
6. Հիվանդանոցային կազմակերպությունը _________________________________ (նշել նաև ՀՀ մարզը կամ քաղաքը, հեռախոսահամարը)
___________________________________________________________
_____ ____________ 20 թ.
Կ.Տ.
(Հավելվածը լրաց. 19.11.09 N 1338-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան