Հոդված 18
Հոդված 18.
Վերաքննիչ դատարանների հասկացությունը, դրանց կազմը և տեղաբաշխումը
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի հիման վրա առաջին ատյանի դատարանի քննած գործերը կրկին անգամ ըստ էության քննող դատարանն է:
Վերաքննիչ դատարանը կաշկանդված չէ վերաքննիչ բողոքների փաստարկներով և կարող է գործը քննել լրիվ ծավալով:
Վերաքննիչ դատարանի վճիռները և որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից: Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատավճիռները և գործն ըստ էության լուծող մյուս վերջնական որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետն անցնելուց հետո, եթե նման բողոքներ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով չեն բերվել:
Հայաստանի Հանրապետությունում գործում է երեք վերաքննիչ դատարան`
1) քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը` դատարանի նախագահի և 9 դատավորի կազմով.
2) տնտեսական գործերով վերաքննիչ դատարանը` դատարանի նախագահի և 6 դատավորի կազմով.
3) քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը` դատարանի նախագահի և 12 դատավորի կազմով:
Վերաքննիչ դատարանի դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է:
Վերաքննիչ դատարանների նստավայրը Երևան քաղաքն է: