Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՈՆՈՒՍԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2009-12-26-ից մինչև 2012-05-17։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2012-05-17Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

24 մայիսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 մայիսի 2003 թվականի N 550-Ն

ԲՈՆՈՒՍԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել բոնուսի մեծության հաշվարկման հետևյալ մեխանիզմը և կարգը՝ հանքային իրավունքով տրամադրված ընդերքի տեղամասի՝ Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով սահմանված օգտակար հանածոյի կորզվող արժեքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված պաշարների արտադրյալի 0,2 տոկոսը: Ընդ որում, վճարվող բոնուսի մեծությունը պետք է պակաս չլինի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացված՝ տվյալ ընդերքի տեղամասի ուսումնասիրության համար կատարված ծախսերի չափից:

(1-ին կետը փոփ. 03.12.09 N 1407-Ն)

2. Բոնուսը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածով նախատեսված կոնցեսիոն պայմանագրով սահմանված ժամկետում, իսկ կոնցեսիոն պայմանագիր չկնքվելու դեպքում՝ համապատասխան լիցենզիան ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում:

3. Բոնուսի գանձումն ապահովվում է հանքավայրի մասին առևտրային արժեք ներկայացնող տեղեկատվությունը տրամադրող պետական կառավարման մարմնի կողմից:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հուլիսի 1-ից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2003 թ. մայիսի 20

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։