Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2010-01-02-ից մինչև 2017-12-16։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործել է մինչև 2017-12-16Բացել ARLIS-ում

Հոդված 1.

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի սեպտեմբերի 16-ի ՀՕ-250 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «ձեռնարկությունների, հիմնարկների,» բառերը փոխարինել «անկախ կազմակերպական-իրավական ձևից գործատու» բառերով.

2) 1-ին մասի «ա» ենթակետը «սահմանված ձևով» բառերից հետո լրացնել «վարել զինապարտների գրանցամատյանը,» բառերով.

3) 6-րդ մասի «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատից ստացված իրազեկման հիման վրա դիվանագիտական մարմնում կամ հյուպատոսական հիմնարկում հաշվառման կանգնած զորակոչիկին ծանուցել դիվանագիտական մարմին կամ հյուպատոսական հիմնարկ ներկայանալու համար և ներկայացած անձանց ստորագրությամբ ծանուցագիր հանձնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու մասին.

բ) դիվանագիտական մարմնում կամ հյուպատոսական հիմնարկում հաշվառման կանգնած զինապարտի վերաբերյալ տվյալները հաշվառման կանգնելուց հետո երկշաբաթյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատ:».

4) 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետով.

«գ) իրենց իրավասությունների շրջանակներում աջակցել նախազորակոչիկների և զորակոչիկների վերադարձին Հայաստանի Հանրապետություն:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։