Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Օրենսգրքի 132.1-րդ հոդվածում`

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենսգրքի 132.1-րդ հոդվածում`

1) 1-ին մասում`

ա. «կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով կամ դրա գործադրմամբ» բառերը փոխարինել «կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով» բառերով,

բ. «խարդախության» բառը փոխարինել «խաբեության կամ վստահությունը չարաշահելու» բառերով,

գ. «վճարումներ կամ բարիքներ տալու կամ ստանալու» բառերից հետո լրացնել «կամ այդպիսիք խոստանալու» բառերով,

դ. «հինգից տասը տարի ժամկետով» բառերից հետո լրացնել «` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերով.

2) 2-րդ մասում`

ա. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով.»,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) տուժողին օտարերկրյա պետությունում ապօրինի պահելով.»,

գ. «ժամկետով» բառից հետո լրացնել «` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերով.

3) 3-րդ մասը «ժամկետով» բառից հետո լրացնել «` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։