Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐԱԳԱՑՎԱԾ ԱՄՈՐՏԻԶԱՑԻԱՅԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1994-10-19-ից մինչև 1998-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1998-01-01Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հոկտեմբերի 1994 թվականի N 496

քաղ. Երևան

ԱՐԱԳԱՑՎԱԾ ԱՄՈՐՏԻԶԱՑԻԱՅԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների (անկախ սեփականության ձևից և կազմակերպական-իրավական տեսակից) կողմից արտադրության մեջ գիտատեխնիկական նվաճումների արագ ներդրման, նրանց հիմնական ֆոնդերի նորացման, ինչպես նաև արտադրության վերազինման և ինվեստիցիոն ծրագրերի իրագործման համար լրացուցիչ ֆինանսական միջոցների ձևավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններին (անկախ սեփականության ձևից և կազմակերպական-իրավական տեսակից) 1995 թվականի հունվարի 1-ից կիրառել արագացված ամորտիզացիա` հիմնական ֆոնդերի ակտիվ մասի (մեքենաներ, սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ) համար:

2. Սահմանել, որ, ելնելով պետական ինվեստիցիոն ծրագրերի պահանջներից և ձեռնարկությունների ֆինանսատնտեսական գործունեության հնարավորություններից, Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններին յուրաքանչյուր կոնկրետ դեպքում արագացված ամորտիզացիայի կիրառման թույլտվություն տրվում է և արագացված ամորտիզացիային գործակցի մեծությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցնելով:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ու Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության հետ համաձայնեցնելով, հաստատել ձեռնարկությունների հիմնական ֆոնդերի ակտիվ մասի արագացված ամորտիզացիոն սահմանման ժամանակավոր կարգի կիրառման կարգը և ապահովել դրա հրապարակայնությունը:

4. 1995 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1990 թվականի դեկտեմբերի 29-ի «ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության հիմնական ֆոնդերի լրիվ վերականգնման համար ամորտիզացիոն հատկացումների միասնական նորմաների մասին» N 632 որոշման 1-ին կետի «գ» ենթակետի երկրորդ պարբերությունը և Հայաստանի Հանրապետության տարածքում չկիրառել նախկին ԽՍՀՄ պետպլանի կողմից 1990 թվականի դեկտեմբերի 29-ին հաստատված «Ժողովրդական տնտեսության հիմնական ֆոնդերի ամորտիզացիոն մասհանումների հաշվարկման կարգի մասին» կանոնադրության 27-34-րդ կետերը:

5. Սույն որոշումը կիրարկել 1995 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության ՓՈԽվարչապետ Վ. ՉԻՏԵՉյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։