Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 30 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1994-10-26-ից մինչև 1998-09-13։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1998-09-13Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հոկտեմբերի 1994 թվականի N 505

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 30 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ելնելով բնակչության սոցիալական պաշտպանվածության ապահովման գործում պետական սոցիալական ապահովագրության մուծումների լրիվ և ժամանակին կատարման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի հունվարի 25-ի «Պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափերի մասին» հրամանագրի կիրարկումն ապահովելու ուղղությամբ լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի փետրվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի հունվարի 25-ի «Պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափերի մասին» հրամանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 30 որոշումը լրացնել հետևյալ բովանդակության 4-րդ կետով.

«4. Պետական սոցիալական ապահովագրության մուծումների կատարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում ապահովադիրներից գանձվում է տույժ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար` ժամանակին չվճարված ապահովագրական մուծման գումարի, ներառյալ ժամանակին չվճարված յուրաքանչյուր օրվա համար հաշվարկված տույժի գումարի 0,5 տոկոսի չափով»:

Այդ կապակցությամբ որոշման 4-րդ կետը համարել 5-րդ կետ:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։